9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Օրհնված որդիներ եվ դուստրեր 

Օրհնված որդիներ Եվ դուստրեր 

Կենտրոնացում.

Աստված մեզ կոչ է անում դաստիարակել մեր որդիներին ու դուստրերին, քանի դեռ երեխա են, ուսուցանել նրանց, երբ մեծանան, և վստահել Աստծուն նրանց համար, երբ չափահաս դառնան:

Բանալի համարներ. Եփ. 6:1-4

1  Որդինե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը։  2  Պատվիր քո հորն եւ մորը, սա առաջին պատվիրանն է՝ տրված խոստումով,  3  որպէսզի լավ լինի քեզ համար, եւ երկար կեանք ունենաս երկրի վրա։  4  Եւ, Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք «Ektrephō» նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով։  

Ektrephō, էկտռէյֆո — Եփ. 5:29 – որովհետեւ ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում եւ խնամում է այն, ինչպէս որ Քրիստոս՝ եկեղեցին։ 

2 Տիմ. 3:16 – 16   Ամեն Գիրք աստուածաշունչ են  եւ օգտակար՝՝, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար.  

1. Դաստիարակել երեխաներին Տիրոջ խրատով: 

Դաստիարակիր փոքր երեխաներին այն ճանապարհի համեմատ, որ նրանք պետք է գնան:

Կող. 3:21 – 21  Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, որ չhուսալքուեն։ discouragedʺ implies a broken spirit

Ինչպե՞ս կարող եմ դաստիարակել իմ երեխային՝ առանց նրանց հոգին կոտրելու:

  • Խրաել առանց բացատրության։
  • Համեմատել նրանց մեկ ուրիշի հետ։
  • Քննադատել նրանց, երբ նրանք արել են իրենց լավագույնը։
  • Երբեք մի հարվածեք ձեռքով երեխային կամ ապտակեք նրանց դեմքին։

Որպես ծնող՝ եղիր հստակ, համոզիչ և բարեգութ, երբ դաստիարակելու լինես քո երեխաներին:

Քանի դեռ երեխաները փոքր են, Աստվածաշունչն Առակաց 13.24-ում ասում է. «Գավազանը խնայողն ատում է իր որդուն, բայց նրան սիրողը վաղ է խրատում»: 

Առակ. 23:13-14 – 13   Երեխայից մի խնայիր խրատը, որովհետեւ եթէ նրան գավազանով (shebet) ծեծես՝ չի մեռնի։   14  Դու նորան գավազանով (sha-vet) կծեծես, բայց հոգին կազատես դժոխքից։

Սաղ. 23:4 – 4   Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝  չար բանից չեմ վախենա.  որովհետեւ դու ինձ հետ ես. քո գավազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ։ 

1 Կոր. 4:21 –  Ի՞նչպէս էք կամենում,  գավազանո՞վ գամ ձեզ մօտ, թէ սիրով եւ հեզութեան հոգով։ 

Առակ. 22:6 – 6  Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանա նորանից։

  • 12-13 տարեկան երեխաների համար մենք դաստիարակությունից անցնում ենք ուսուցման:

2. Ուսուցանել անչափահասներին Տիրոջ ուսումով:

4  Եւ, Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք «Ektrephō» նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով։

Ուսուցանիր անչափահաս որդիներին ու դուստրերին, որպեսզի նրանք պատրաստվեն չափահասության համար:Այս պահին մենք խոսում ենք 13-19 տարեկանների մասին, երբ երեխաները մանկական տարիքից անցնում են չափահասություն:

2 Օր. 4:9 – 9  Միայն զգույշ եղիր եւ  քո հոգիին շատ զգուշութիւն արա, որ  մի գուցէ մոռանաս այն բաները որ քո աչքերը տեսան, եւ մի գուցէ նորանք սրտիցդ դուրս գան քո կեանքի բոլոր օրերում, այլ  քո որդիներին եւ որդկանցդ որդիներին սովորեցնես։  

2 Օր. 6:6-7 – 6  Եւ  այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ 7  Եւ  կրկնիր նորանք քո որդիներին եւ դրանց մասին կը խօսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։  

  • Երբ Հիսուսը 12 տարեկանում գտնվում էր տաճարում, նա լսում էր ուսուցիչներին և հարցեր էր տալիս: Այս տարիքում ծնողները պետք է երեխաներին տանեն ուսուցման ընթացքով, որպեսզի նրանք սովորեն ինքնուրույն մտածել:

Ղուկ. 2:42,46-47 – 42  Եւ երբոր նա տասնեւերկու տարեկան եղավ, նորանք տօնի սովորութեան պէս Երուսաղէմ գնացին…  

46  Եւ երեք օրից յետոյ եղաւ, որ նորան տաճարի մէջ գտան, վարդապետների մէջ նստած՝ նորանց ականջ էր դնում, եւ նորանցից հարցնում էր։ 47   Եւ ամենքն, որ նորանից լսում էին, զարմանում էին նորա իմաստութեան եւ պատասխանների վրա։  

3. Վստահիր Աստծուն քո որդիների և դուստրերի համար:

Վստահել չափահաս որդիներին ու դուստրերին:

Երբ երեխաները մեծանում են և դառնում չափահաս, ծնողները պետք է վստահեն նրանց, ինչպես նաև վստահեն Աստծուն, որպեսզի Նա առաջնորդի նրանց: Նրանք այլևս փոքրիկ երեխաներ չեն, այլ չափահաս որդիներ և դուստրեր: Քրիստոսում նրանք համարվում են եղբայրներ և քույրեր: Ծնողական դերը փոխարինվում է խնամակալության դերի:

 

Դատ. 14:1-3 – 1  Եւ Սամփսոնն իջավ  Թամնաթա եւ Թամնաթայում Փղշտացիների աղջիկներից մի կին տեսավ,  2  Եւ վեր գնաց ու իր հօրը եւ մօրը պատմեց եւ ասեց. Թամնաթայում Փղշտացիների աղջիկներից մի կին տեսա. եւ  հիմա ինձ համար կին առէք նորան։  3  Եւ նորա հայրն ու մայրը նորան ասեցին. Մի՞թէ  քո եղբայրների աղջիկներում եւ իմ բոլոր ժողովրդի մէջ կին չկա, որ դու գնաս  անթլփատ Փղշտացիներից կին առնես. բայց Սամփսոնն իր հօրն ասեց. Նորան առ ինձ համար, որովհետեւ իմ աչքերին հաճելի է։  

ԲԱՆԱԼԻ ՀԱՄԱՐ: Դատ. 14:4 – 4  Եւ նորա հայրն ու մայրը չգիտէին, որ այս բանը  Տէրիցն է, որովհետեւ նա Փղշտացիներից մէկ առիթ էր որոնում. եւ այն ժամածնակ Փղշտացիներն իշխում էին Իսրայէլի վրա։  

Ել. 30:14 – 14 Ամեն հաշուի տակ անցնող քսան տարեկանը եւ էլ աւելին տա Եհովայի ընծան։ 

Թվ. 1:3 – 3  Իսրայէլի մէջ բոլոր պատերազմի գնացողները՝ քսան տարեկանից վեր համարեցէք նորանց իրանց գունդերի համեմատ դու եւ Ահարօնը։  

Թվ. 14:29-31 – 29  …քսան տարեկանից վեր եղողները՝ որ դուք ինձ դէմ տրտնջեցիք,  30  Բնաւ պիտի չմտնէք այն երկիրը…

Չափահաս որդիներն ու դուստրերը պետք է գան քեզ մոտ խորհրդի համար, սակայն բոլոր որոշումների համար իրենք պետք է աղոթեն և որոշեն: Որոշ չափահաս երեխաներ կարիք ունեն աճելու և մտնելու չափահասության մեջ, այնպես որ ծնողներն իրենց զավակների կյանքի հետ կապված կարիք ունեն ավելի շատ վստահելու Աստծուն:

ԱՄՓՈՓՈւՄ

Աստված ուզում է օրհնել ընտանիքներն ու տեսնել, որ նրանք քայլում են ազատության և առողջ փոխհարաբերությունների մեջ՝ Իր հովանու ներքո:

Քննարկում

  1. Հովիվ Արմենը քննարկեց մի քանի ձևեր, թե ինչպես պետք է ծնողները վերաբերվեն իրենց որդիների ու դուստրերի հետ նրանց կյանքի տարբեր փուլերում: Ինչո՞ւ է ծնողների համար կարևոր, որպեսզի փոխեն իրենց մոտեցումը, երբ նրանց որդիներն ու դուստրերը մեծանում են:
  2. Կարդա Առակաց 22.6-ը և Առակաց 23.13-14-ը: Քո կարծիքով ինչի՞ մասին է խոսում Աստվածաշունչը, երբ երեխայի համար ասում է, որ ծնողները կարող են նրան փրկել ավելի վատ բանից, քան մահն է:
  3. Երեխաներին պատժելը կարող է հակասական լինել, որովհետև որոշ մարդիկ չափն անցում են, իսկ Աստվածաշունչը հստակ ասում է, որ դա ճիշտ չէ: Ինչպե՞ս է հստակ, համոզիչ և բարեգութ լինելն օգնում, որ պատիժը լինի կառուցողական:
  4. Ինչո՞ւ է կարևոր քո անչափահաս երեխաներին մտածելու տեղիք տվող հարցեր տալը, երբ դու ուսուցանում ես նրանց: Ի՞նչ կառուցողական ձևերով կարելի է նրանց օգնել, որպեսզի մտածեն իրենց որոշումների հետևանքների մասին, որպեսզի նրանք դառնան պատասխանատու չափահասներ:
  5. Ինչո՞ւ է երբեմն ծնողների համար դժվար վստահել Աստծուն իրենց չափահաս որդիների ու դուստրերի համար:
  6. Եթե չափահաս որդիներն ու դուստրերը սխալ որոշումներ են կայացնում կամ չեն քայլում Հիսուսի հետ, ի՞նչ ձևով մենք կարող ենք արձագանքել դրան:
  7. Ի՞նչ է Սուրբ Հոգին քեզ ասում այս պատգամի միջոցով: Եթե դու ծնող ես, ո՞ր հարցերում կարիք ունես Աստծո իմաստության: Եթե դու երիտասարդ որդի կամ դուստր ես, ապա դարձե՞լ ես լիարժեք պատասխանատու չափահաս անձնավորություն:

Ամփոփելիս, հիշիր.

  • Դաստիարակիր փոքր երեխաներին այն ճանապարհի համեմատ, որ նրանք պետք է գնան:
  • Ուսուցանիր անչափահաս որդիներին ու դուստրերին, որպեսզի նրանք պատրաստվեն չափահասության համար:
  • Վստահիր Աստծուն քո որդիների և դուստրերի համար:

Աղոթք.

Երկնային հայր, մենք շնորհակալ ենք, որ Դու այսքան բարի հայր ես մեզ համար: Շնորհակալ եմ մեզ դաստիարակելու և ուսուցանելու համար: Օգնիր մեզ որպես ծնողներ ճիշտ մեծացնելու մեր որդիներին ու դուստրերին: Հիսուսի անունով, ամեն:դարձնես պատվի անոթներ Քո փառքի համար: Հիսուսի անունով, ամեն: