Կողոսիայի եկեղեցին անթիվ հարձակումների էր ենթարկվում սուտ ուսուցիչներից։ Աստվածաբանները տարակարծիք են այն մասին, թե ի՛նչ բնույթ էր կրում Կողոսիայի հերձվածությունը (կամ հերձվածությունները)։ Այդ հերձվածության դեմ պայքարելու միջոցը ոչ թե բանավեճերն են, այլ հռչակումն այն մասին, թե ո՛վ է Հիսուս Քրիստոսը և ի՛նչ է Նա կատարել Իր մահվան և հարության միջոցով։ Կողոսացիների 1:15-20-ում Պողոսի գրեց Քրիստոսի Անձի և Նրա կատարած գործի ամենախոր ամփոփումներից մեկը։ Այս խոսքերի միջոցով նա հերքեց սուտ ուսուցիչների փաստարկները, և թե՛ Կողոսիայի քրիստոնյաներին, թե՛ մեզ ավելի հիմնավոր պատճառներ ներկայացրեց Հիսուս Քրիստոսին որպես Աստված երկրպագելու և մեծարելու համար։ Այս հատվածում մենք տեսնում ենք Քրիստոսի կապն Աստծո, արարչագործության և նոր ստեղծագործության հետ։