9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Sermons from December 2015

Քրիստոսի յոթ բնութագրերը

Կողոսիայի եկեղեցին անթիվ հարձակումների էր ենթարկվում սուտ ուսուցիչներից։ Աստվածաբանները տարակարծիք են այն մասին, թե ի՛նչ բնույթ էր կրում Կողոսիայի հերձվածությունը (կամ հերձվածությունները)։ Այդ հերձվածության դեմ պայքարելու միջոցը ոչ թե բանավեճերն են, այլ հռչակումն այն մասին, թե ո՛վ է Հիսուս Քրիստոսը և ի՛նչ է Նա կատարել Իր մահվան և հարության միջոցով։ Կողոսացիների 1:15-20-ում Պողոսի գրեց Քրիստոսի Անձի և Նրա կատարած գործի ամենախոր ամփոփումներից մեկը։ Այս խոսքերի միջոցով նա հերքեց սուտ ուսուցիչների փաստարկները, և թե՛ Կողոսիայի քրիստոնյաներին, թե՛ մեզ ավելի հիմնավոր պատճառներ ներկայացրեց Հիսուս Քրիստոսին որպես Աստված երկրպագելու և մեծարելու համար։ Այս հատվածում մենք տեսնում ենք Քրիստոսի կապն Աստծո, արարչագործության և նոր ստեղծագործության հետ։

Անվանեք Նրան…

Անվանեք Նրան… Սուրբգրային հատված. Եսայի 9:1-7 I. Անվանեք Նրան Սքանչելի Խորհրդական  Բառացիորեն՝ «խորհրդականի սքանչելիությունը»։ «Սքանչելի» բառը նշանակում է. «Սքանչելի, արտասովոր, գործելու սովորական կարողությունը գերազանցող»։ Այլ կերպ ասած՝ այս Աստված-մարդու խորհուրդը գերազանցում է մարդկային իմաստությունը։ Նա կարիք չունի, և ո՛չ էլ ցանկանում է խորհուրդ ստանալ որևէ մարդուց։ Հռոմեացիների 11:34-ը հիշեցնում է մեզ, որ Նրա դատաստանները և…

Քրիստոնեաները հանգիստ կստանան հավատքով

Հանգիստ Քրիստոսում Ներածություն Ողջ պատմության ընթացքում, Աստված «ճանապարհային քարտեզ» է տվել մարդկանց՝ կանխասելով տարբեր նշաններ և պայմաններ Իր մարգարեների միջոցով։ Մարդիկ պետք է ուշադրություն դարձնեին մարգարեների խոսքերին, որպեսզի ճանաչեին և հավատային Մեսիային։ Այս նշանները և մարգարեությունները տրվել են մեզ Հին Կտակարանում՝ Աստվածաշնչի այն մասում, որը գրվել է մինչև Հիսուսի ծնունդը։ Այն գրվել է մինչև մ.թ.ա.…