Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Հավատարմություն

Բանալի խոսք. Ա Կորնթացիս 9.24-27

24 Չգիտե՞ք, որ մրցասպարեզում վազողները բոլորն են վազում, բայց մեկն է մրցանակը ստանում. դուք այնպե՛ս վազեք, որ մրցանակի հասնեք։ 25 Եվ ամեն ոք, ով մրցում է, ամեն ինչում ժուժկալ է լինում։ Արդ նրանք մրցում են, որ մի ապականելի պսակ ստանան, իսկ մենք՝ անապական։ 26 Ուրեմն ես այդպե՛ս եմ վազում, ոչ թե աննպատակ։ Այդպե՛ս եմ մրցում, ոչ թե օդը ծեծելով, 27 այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում և հնազանդեցնում, որպեսզի չլինի թե ուրիշներին քարոզելով՝ ինքս անպիտան լինեմ։

Փիլ. 3.13-14 — հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին։

  • Պողոս առաքյալի վերջին վկայությունը

Իր կյանքի ավարտին Պողոսը մի պահ ետ նայեց…

Բ Տիմ. 4.7-8 — Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։ Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։

  1. Հավատացյալի կյանքը մրցավազք է

Սուրբ Գիրքը հստակ սովորեցնում է, որ յուրաքանչյուր հավատացյալ ներգրավված է հոգևոր մրցավազքի մեջ։

    • Այն պահանջում է հավատարմություն
    • Այն պահանջում է համբերություն

Եբր. 12.1-2 — Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, …համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը… նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին…

Հավատարմությունը նշանակում է շարունակել մրցավազքդ նույնիսկ այն ժամանակ, երբ զգացմունքները մարում են, և հանգամանքները դժվարանում են։

  • Հավատարմության մրցավազքը ունի սկիզբ և ավարտ

Ծննդոց 6.22 — Եվ Նոյն արեց ամենը, ինչ Աստված պատվիրել էր նրան. այդպես արեց։

Ելից 40.16 — Մովսեսն արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն. այդպես էլ արեց։

Ստեփանոսը մինչև վերջ հավատարիմ մնաց և ավարտեց իր մրցավազքը

Գործք Առաքելոց 7.56 — Եվ ասաց. Ահա տեսնում եմ երկինքը բացված ու Մարդու Որդուն՝ Աստծու աջ կողմում կանգնած։

Հայտ. 2.10 — Հավատարի՛մ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ։

  • Հավատարմությունը հաճախ սկսվում է գաղտնի որոշումներից՝ նախքան հրապարակային հաղթանակ դառնալը։

Դանիել 1.8 — Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինով…

Դանիել 1.19 — Եվ թագավորը խոսեց նրանց հետ, և նրանց մեջ չգտնվեց Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի նման մեկը, ուստի նրանք թագավորի պաշտոնյաներ դարձան։

Սաուդյան Արաբիայում ամենավստահելի մարդիկ քրիստոնյա աշխատողներն են

  1. Հավատարմությունը սկսվում է ներսից

Գաղ. 5.22 — Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն:

ՀԻՇԻՐ. Ծառը պտուղ չի տալիս մեկ գիշերվա ընթացքում։

Նախ՝ արմատ է գցում, աճում է, դիմանում է քամիներին, անցնում է եղանակների միջով, և հետո միայն պտուղ է տալիս։

Շատ պտղատու ծառեր սկսում են պտուղ տալ 3-7 տարի հետո, իսկ որոշները՝ նույնիսկ ավելի ուշ։

Նույնն է նաև հավատարմության դեպքում։

Այն ձևավորվում է տարիների ընթացքում՝

փորձությունների ու սպասումների մեջ…

  1. Կան Խոչընդոտներ, որոնք խանգարում են մրցավազքին

Եբր. 12.1 — դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզ.

«Ծանրություն» բառը (հունարեն՝ ogkos) նշանակում է բեռ, ավելորդ քաշ, մի բան, որը խանգարում է վազորդին առաջ շարժվել։

Հետաքրքիր է, որ այստեղ հեղինակը տարբերակում է ծանրությունը և մեղքը։ Ոչ ամեն ծանրություն է մեղք, բայց ամեն ծանրություն կարող է դանդաղեցնել մեր ընթացքը։

Դրանք կարող են լինել՝ աշխարհասիրությունը, վախերը, վիրավորանքները, հիասթափությունները, աններողամտությունը, սխալ առաջնահերթությունները, կամ այնպիսի զբաղվածությունը, որը մեզ հեռացնում է Աստծուց։

Ինչպես վազել հավատարմորեն

  • Մնալ Տիրոջ Խոսքի ու ներկայության մեջ

Բ Տիմ. 4.17 — Բայց Տերն ինձ հետ կանգնեց և զորացրեց ինձ…

Գործք 23.11 — Հաջորդ գիշեր Տերը կանգնեց նրա մոտ ու ասաց. Քաջալերվի՛ր, Պողո՛ս, որովհետև ինչպես ինձ համար Երուսաղեմում վկայեցիր, այնպես էլ Հռոմում պետք է վկայես։

  • Հիսուսը՝ մեր կատարյալ օրինակը

Հովհ. 17.4 — Ես քեզ երկրի վրա փառավորեցի. կատարեցի այն գործը, որն ինձ տվեցիր, որ անեմ։

Հավատարմության վարձատրությունը

  • Խոստացված պսակները. Կյանքի պսակ

Հայտ. 2.10 — Հավատարի՛մ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ։

Մատթեոս 25.21 — Եվ նրա տերը նրան ասաց. Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա…

Հավատքի մրցավազքը հեշտ չէ, ոմանք հոգնել են, ոմանք վիրավորված են, ոմանք հուսահատված են…

բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի (Եսայի 40.31)։

  • Իմ խրախուսանքը այսօր ձեզ սա է Շարունակե՛ք ձեր մրցավազքը հավատարմությամբ։

Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում  ինձ այս պատգամի միջոցով։