ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ…
Բանալի համարներ. Եփեսացիներին 2․1–10
1 Եվ Նա ձեզ կենդանացրեց, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի մեջ, 2 որոնց մեջ մի ժամանակ քայլում էիք այս աշխարհի ընթացքով, ըստ օդի իշխանության իշխանի, այն ոգու, որ հիմա ներգործում է անհազանդության որդիների մեջ։ 3 Որոնց հետ մենք բոլորս էլ մի ժամանակ ապրում էինք մեր մարմնավոր ցանկություններով, մարմնի ու մտքի կամքը կատարելով, և էությամբ ուրիշների նման բարկության արժանի որդիներ էինք։
4 Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր մեծ սիրո պատճառով, որով մեզ սիրեց, 5 նույնիսկ երբ հանցանքների մեջ մեռած էինք, մեզ կենդանացրեց Քրիստոսի հետ միասին։ Դուք շնորհով եք փրկված։ 6 Նրա հետ մեզ հարություն տվեց և նրա հետ նստեցրեց երկնային տեղերում՝ Քրիստոս Հիսուսի մեջ, 7 որ գալիք դարերում ցույց տա իր շնորհի չափազանց հարստությունը Քրիստոս Հիսուսով մեզ ցույց տրված բարությամբ։ 8 Որովհետև շնորհով եք դուք փրկված հավատի միջոցով, և սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծու պարգևն է. 9 ոչ թե գործերից, որպեսզի ոչ մեկը չպարծենա։ 10 Որովհետև մենք նրա ձեռքի գործն ենք, Քրիստոս Հիսուսով բարի գործերի համար ստեղծված, որոնց Աստված նախապես պատրաստեց, որ նրանց մեջ քայլենք։
- Այստեղ Պողոսը նշում է չորս բան, որոնք նկարագրում են, թե ինչպիսին էինք մենք նախկինում՝ առանց Քրիստոսի։
մենք մեռած էինք, քայլում էինք, ապրում էինք և բարկության որդիներ էինք։
Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից (Հռովմիացիս 3.23):
Ահա թե ինչու Հիսուսը Նիկոդեմոսին ասաց, որ նա պետք է վերստին ծնվի։
Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց (Հովհաննես 1.12-13):
Հիսուսը նրանց պատասխանեց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ամեն ոք, ով մեղք է գործում, մեղքի ծառա է։ (Հովհ. 8.34)
Մենք ոչ միայն մեռած էինք, քայլում էինք, ապրում էինք և բարկության որդիներ էինք…
- Մեր կյանքը կառավարվում էր աշխարհի, սատանայի ու մարմնի կողմից։
մի ժամանակ քայլում էիք այս աշխարհի ընթացքով,
ըստ օդի իշխանության իշխանի, այն ոգու…։
մի ժամանակ ապրում էինք մեր մարմնավոր ցանկություններով, մարմնի ու մտքի կամքը կատարելով…
Աշխարհը, Սատանան, Մարմինը
15 Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ։ 16 Որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է՝ մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և կյանքի հպարտությունը, Հորից չէ, այլ աշխարհից է։ 17 Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան (Ա Հովհաննես 2․15–17․15):
«Բայց Աստված»․ որ հարուստ է ողորմությամբ, իր մեծ սիրո պատճառով, որով մեզ սիրեց…»
- Ինչո՞ւ Աստված միջամտեց։ Նա հարուստ է ողորմությամբ…
Դու կարող ես նայել քո անցյալին և տեսնել ապստամբության տարիներ։ Բայց Աստված… հարուստ է ողորմությամբ.
Բարեգութ և ողորմած է Տերը, համբերատար է և գթառատ։ Նա ընդմիշտ չի բարկանա և ոխ չի պահի հավիտյան։ Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն (Սաղ.103.8-10)։
«Բայց Աստված»-ից հետո․
Նա մեզ կենդանացրեց Քրիստոսի հետ
Նա մեզ հարություն տվեց Քրիստոսի հետ
Նա մեզ նստեցրեց Քրիստոսի հետ
- Մեր փրկությունը կապված է Հիսուսի հարության հետ։
1 Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա փնտրե՛ք այն, ինչ վերևում է, որտեղ Քրիստոսն է՝ Աստծու աջ կողմում նստած։ 2 Վերևում եղած բաների մասի՛ն մտածեք և ոչ թե այն, ինչ երկրի վրա է։ 3 Որովհետև դուք մեռաք, ու ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծու մեջ։ (Կող. 3.1-4)։
Երբ թշնամին քեզ հիշեցնում է քո նախկին կյանքը, հիշիր, թե Պողոսը որտեղ է տեսնում հավատացյալին՝ Քրիստոսի մեջ։
Աստծու նպատակը սա է․ ցույց տալ Իր շնորհի հարստությունը․
Դրա համար դուք… Շնորհով եք փրկվել ՀԱՎԱՏԻ միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ 9 Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա։
- Հավատքով ընդունում ենք փրկությունը, բայց հավատքի ճանապարհն այստեղ չի ավարտվում։
Ապրում ենք հավատքով — Արդարը հավատքով պիտի ապրի (Հռ. 1․17)։
Քայլում ենք հավատքով — Հավատքով ենք քայլում, ոչ թե տեսնելով (Բ Կորնթացիներին 5․7)։
Գործում ենք հավատքով — Հավատքն էլ, եթե գործեր չունի, ինքնին մեռած է (Հակոբոս 2․17)։
Հավատքով հաղթում ենք աշխարհին — որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը (Ա Հովհաննես 5.4):
Թույլ տվեք մի հարց տալ․ որտե՞ղ եք կանգ առել ձեր հավատքի ճանապարհին։
Եկեղեցի՛, այսօր եկեք հավատքով հռչակենք այս երկու բառերը մեր կյանքի բոլոր իրավիճակներում՝ «ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ…»։
- Չարիքի դիմաց՝ Աստծու բարի նպատակը (Ծննդոց 50․20)
Դուք իմ դեմ չարություն խորհեցիք, բայց Աստված դա բարու համար նախատեսեց, որպեսզի շատ մարդկանց կյանքեր փրկվեն։
- Հետապնդման մեջ՝ Աստծու պահպանությունը (Ա Թագ. 23․14)
Սավուղն ամեն օր փնտրում էր նրան, բայց Աստված Դավթին նրա ձեռքը չմատնեց։
- Մահվան իշխանության դիմաց՝ Աստծու փրկագնումը (Սաղմոս 49․15)
Բայց Աստված իմ անձը կփրկագնի գերեզմանի իշխանությունից, որովհետև Նա ինձ կընդունի։
- Տկարության մեջ՝ Աստծու զորությունը (Սաղմոս 73․26)
Իմ մարմինն ու սիրտը մաշվում են, բայց Աստված իմ սրտի զորությունն է և իմ բաժինը հավիտյան:
- Դավաճանության մեջ՝ Աստծու ներկայությունը (Գործք Առաքելոց 7․9)
Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան վաճառեցին Եգիպտոս, բայց Աստված նրա հետ էր։
- Գերեզմանի դիմաց՝ հարության հաղթանակը (Գործք Առաքելոց 13․30)
Բայց Աստված Նրան մեռելներից հարություն տվեց:
- Մեր մեղավորության դիմաց՝ Աստծու սերը (Հռոմեացիներին 5․8)
Բայց Աստված Իր սերն է հայտնում մեր հանդեպ նրանով, որ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ:
- Աշխարհի չափանիշների դիմաց՝ Աստծու ընտրությունը (Ա Կորնթացիներին 1․27)
Բայց Աստված ընտրեց աշխարհի հիմար համարվածներին՝ իմաստուններին ամաչեցնելու համար, և աշխարհի տկարներին՝ զորավորներին ամաչեցնելու համար։
- Մահվան իշխանության դիմաց՝ Աստծու փրկագնումը (Սաղմոս 49․15)
Բայց Աստված իմ անձը կփրկագնի գերեզմանի իշխանությունից, որովհետև Նա ինձ կընդունի։
- Մեր աշխատանքի մեջ՝ Աստծուց եկող աճը (Ա Կորնթացիներին 3․6)
Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց:
- Փորձության մեջ՝ Աստծու հավատարմությունը (Ա Կորնթացիներին 10․13)
Ձեզ պատահած փորձությունները մարդկային են, բայց Աստված հավատարիմ է․ Նա թույլ չի տա, որ ձեր կարողությունից ավելի փորձվեք, այլ փորձության հետ ելքն էլ կտա, որպեսզի կարողանաք դիմանալ։
- Մեղքի մեջ մահացած վիճակից՝ կյանք Քրիստոսով (Եփեսացիներին 2․4–5)
Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, Իր մեծ սիրո համար, որով մեզ սիրեց, երբ մենք դեռ հանցանքների մեջ մահացած էինք, մեզ Քրիստոսի հետ կենդանացրեց․ շնորհով եք փրկված:
- Մահամերձ հիվանդության մեջ՝ Աստծու ողորմությունը (Փիլիպպեցիներին 2․27)
Նա իսկապես հիվանդ էր՝ մահամերձ, բայց Աստված ողորմեց նրան, և ոչ միայն նրան, այլև ինձ, որպեսզի տրտմությանս վրա տրտմություն չունենամ
Մեր փրկության փառքը պատկանում է Նրան։
Մենք կարող ենք վկայել․
Ես մահացած էի մեղքի մեջ, ԲԱՅՑ ԱՍՏՎԱԾ ինձ կենդանացրեց Քրիստոսի հետ։
Հիսուսի անունով, ամեն։