Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Մենք Աղոթքի Տուն ենք

Սուրբ Հոգին տալիս է զանազանություն
Բանալի հատված՝ Գ Թագ. 14․1–9, Մատթեոս 21․13

Եսայի 56․7-ում Աստված հայտնում է Իր ցանկությունը․
նրանց իմ սուրբ լեռը կբերեմ և կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ. նրանց ողջակեզներն ու զոհերն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, որովհետև իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար։

Մատթեոս 21․13-ում Հիսուսը հիշեցնում է այդ նպատակը.
Եվ նրանց ասաց. Գրված է. Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել։

Աստծո տունը մենք ենք՝ կենդանի Աստծո եկեղեցին.
Ա Տիմոթեոս 3․15 — …որպեսզի իմանաս, թե ինչպես պետք է վարվել Աստծո տան մեջ, որ կենդանի Աստծո եկեղեցին է՝ ճշմարտության սյունն ու հաստատությունը։

Եբրայեցիս 3․6 — Քրիստոսը՝ որպես Որդի՝ Իր տան վրա. Նրա տունը մենք ենք…

Մենք Աղոթքի Տուն ենք։ Բայց արդյոք մեր սրտերը բաց են Աստծո առաջ։ Գալիս ենք միայն մեր կարիքի՞ պատասխանը ստանալու, թե նաև Նրա ձայնը լսելու և հնազանդվելու։

Այս հարցով անցնենք Գ Թագավորաց 14․1–9-ին։

Սողոմոնի մահից հետո նրա որդին՝ Ռոբովամը, մերժեց ժողովրդի բեռը թեթևացնելու խնդրանքը։ Արդյունքում թագավորությունը բաժանվեց երկու մասի․ Հետագայում Հերոբովամը Բեթելում և Դանում ոսկե հորթեր կանգնեցրեց՝ ժողովրդին Երուսաղեմում երկրպագելուց հետ պահելու համար։

Գ Թագավորաց 14․1–9 — 1 Այդ ժամանակ հիվանդացավ Հերոբովամի որդի Աբիան։  2 Եվ Հերոբովամն ասաց իր կնոջը. Վե՛ր կաց, կերպարանքդ փոխի՛ր, որ քեզ չճանաչեն, թե դու Հերոբովամի կինն ես, և գնա՛ Սելով. ահա այնտեղ է Աքիա մարգարեն. 3 Տասը հաց, բլիթներ ու մի փարչ մե՛ղր վերցրու և գնա՛ նրա մոտ, և նա քեզ կասի, թե ինչ պիտի լինի երեխայի հետ։  4 Եվ Հերոբովամի կինն այդպես էլ արեց. վեր կացավ գնաց Սելով և մտավ Աքիայի տուն. բայց Աքիան չէր կարողանում տեսնել, որովհետև աչքերը տկարացել էին ծերությունից։  5 Եվ Տերն ասաց Աքիային. Ահա Հերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր որդու մասին, որ հիվանդ է. այսպես ու այսպես կասես. Քանի որ նա իրեն մեկ ուրիշն է ձևացնելու։  6 Եվ հենց որ Աքիան լսեց նրա ոտքերի ձայնը, երբ դռնից ներս էր մտնում, ասաց. Ե՛կ, Հերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես քեզ օտար ձևացնում. ես ուղարկված եմ քեզ խիստ բան ասելու.

1. Աղոթքը լուսավորում է մեր սրտի աչքերը

Աքիայի աչքերը տկարացել էին, բայց նա լսում էր Տիրոջը։

Աստծո հայտնած խոսքն օգնեց նրան ճանաչել կերպարանափոխված կնոջը և բացահայտել սուտը։

  • Պողոսն աղոթում է.  որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը, իրեն ճանաչելու համար տա ձեզ իմաստության և հայտնության հոգի, որ ձեր սրտի աչքերը լուսավորի… (Եփեսացիներին 1.17-18): 
  • Աղոթքի միջոցով Դանիելը հայտնություն ստացավ ծածուկի մասին։

Նա է խոր և ծածուկ բաներ հայտնողը, գիտի մթի մեջ եղածը, և լույսը նրա մոտ է բնակվում (Դանիել 2.22) 

 Օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օձն ասաց կնոջը. (Ծննդոց 3.1)։

  • Պողոսն էլ զգուշացնում է, որ սատանան կերպարանափոխվում է լույսի հրեշտակի։

Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում (Բ Կոր. 11.14)։

Սիրելինե՛ր, ամեն հոգու մի՛ հավատացեք, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել (Ա Հով. 4.1)

2. Աղոթքը բացում է մեր հոգևոր լսողությունը՝ խաբեությունը ճանաչելու համար

Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են… և իմ հետևից գալիս են (Հովհաննես 10․27):

  • Մարգարեն այլևս ի վիճակի չէր տեսնելու, բայց լսում էր Աստծո ձայնը։

5 Եվ Տերն ասաց Աքիային. Ահա Հերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր որդու մասին, որ հիվանդ է. այսպես ու այսպես կասես. Քանի որ նա իրեն մեկ ուրիշն է ձևացնելու։

6 Եվ հենց որ Աքիան լսեց նրա ոտքերի ձայնը, երբ դռնից ներս էր մտնում, ասաց. Ե՛կ, Հերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես քեզ օտար ձևացնում. ես ուղարկված եմ քեզ խիստ բան ասելու.

  • Աղոթքը համարձակություն է տալիս՝ առերեսվելու խաբեությանը և հռչակելու ճշմարտությունը։ 
  • Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ խաբեությունն ավելի ու ավելի համոզիչ կերպարանք է ընդունում։ 
  • Հայտնություն 6-ում և 19-ում սպիտակ ձի ենք տեսնում։ Առաջին հեծյալի ինքնությունը պարզ է՝ Հակաքրիստոսը, իսկ 19-րդ գլխում Հիսուսը հստակ ճանաչվում է որպես «Աստծո Խոսք» և «Թագավորների Թագավոր»։

Եվ արյունով ներկված հանդերձ էր հագել, և նրա անունը կոչվում է՝ Աստծո Խոսք։ Եվ իր հանդերձի ու ազդրի վրա գրված անուն ուներ՝ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ՏԵՐԵՐԻ ՏԵՐ (Հայտ. 19․13,16)

3. Վերջին ժամանակների խաբեությունը ճշմարտության կերպարանք է ընդունում

Հայտնություն 13-ում տեսնում ենք մի խաբեություն, որը մարդկանց առաջնորդում է գազանի և նրա պատկերի երկրպագությանը։ Երկրորդ գազանն արտաքինից գառան նման եղջյուրներ ունի, բայց խոսում է վիշապի պես։

  • Արտաքինը մի բան է ցույց տալիս, իսկ ձայնը բացահայտում է իրական բնույթը։

Հիսուսը զգուշացրեց․ Զգո՛ւյշ եղեք, որ ոչ ոք ձեզ չմոլորեցնի (Մատթեոս 24․4):

Աքիան լսեց Աստծուն և ճանաչեց դիմակի հետևում կանգնած մարդուն։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով