Բանալի համարներ. Հայտ. 6.9–11
Սիրելի՛ եկեղեցի, նախորդ քարոզում մենք խոսեցինք այն մասին, թե Հովհաննեսն ի՛նչ տեսավ երկնքում, ի՛նչ լսեց և ՈՎՔԵՐ էին երկնքում։
Հայտնություն 7.9 — «Դրանից հետո տեսա, և ահա մի մեծ բազմություն, որին ոչ ոք չէր կարող հաշվել՝ բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից, կանգնած գահի և Գառան առաջ…»։
Այսօր ուզում եմ շարունակել այդ թեման և խոսել երկնքի իրականության մասին։
Պողոս առաքյալը գրում է. Բ Կորնթացիներին 5.1
Որովհետև գիտենք, որ եթե մեր վրանի երկրավոր շինվածքը քանդվի, Աստծուց մի շինվածք ունենք՝ անձեռագործ մի տուն, որ հավիտենական է երկնքում։
Այսօր ես ուզում եմ Սուրբ Գրքի լույսի ներքո բացահայտել երկու տարածված, բայց ոչ աստվածաշնչյան ուսմունք՝ «հոգու դադար/soul sleep» և քավարանը/Purgetory։ Իմ նպատակը որևէ մարդու կամ դավանանքի հետևորդի դեմ խոսելը չէ։ Մենք սիրում ենք մարդկանց, բայց միաժամանակ պարտավոր ենք քննել յուրաքանչյուր ուսմունք Աստծու Խոսքով։
«Ամեն բան փորձեցե՛ք, բարին ամո՛ւր պահեցեք»։ Ա Թես. 5.21
- Եվ այս ամենի վրա Հիսուսն Իր կնիքն է դնում՝ Հայտնություն 1.17–18-ում.
Ես եմ Առաջինը և Վերջինը և Կենդանին։ Մեռած էի, և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից, և ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։
Աստծու վերջնական ծրագիրը հարությունն է, նոր մարմինները, նոր երկինքն ու նոր երկիրը։
- Ի՞նչ են անում մեր սիրելիները հենց հիմա երկնքում
Հայտնություն 6.9–11-ը մեզ թույլ է տալիս մի պահ նայել երկնքի վարագույրի հետևում.
Երբ հինգերորդ կնիքը բացեց, զոհասեղանի տակ տեսա նրանց հոգիները, որոնք մորթվել էին Աստծու խոսքի և վկայության համար, որ պահել էին։ Նրանք բարձրաձայն աղաղակում էին և ասում. Մինչև ե՞րբ, ո՛վ սուրբ և ճշմարիտ Տեր, չպիտի դատես ու չպիտի առնես մեր արյան վրեժը երկրի վրա բնակվողներից։ Եվ նրանցից յուրաքանչյուրին սպիտակ հանդերձներ տրվեցին, ու նրանց ասվեց, որ դեռևս մի փոքր ժամանակ հանգստանան։
- Այս հատվածից ուզում եմ ներկայացնել չորս կարևոր դիտարկում։
-
Նրանք անմիջապես տեղախոխվում են երկինք:
Հովհաննեսն ասում է. «Տեսա նրանց հոգիները»։ — Հայտ. 6.9
Հայտնություն 20.4-ում Հովհաննեսը դարձյալ տեսնում է մահացած հավատացյալների հոգիներին.
«Տեսա նաև նրանց հոգիները, որոնց գլխատել էին Հիսուսի վկայության և Աստծու խոսքի համար»։
Մարմնի մահը մարդու գոյության ավարտը չէ։ Հավատացյալի հոգին մահից հետո շարունակում է գիտակից ապրել Քրիստոսի ներկայության մեջ։
2 Կոր. 5.8 — Բայց վստահ ենք եւ ավելի ընտրում ենք այս մարմնից դուրս գնալ՝ եւ Տիրոջ մօտ մտնել։
Մարմնից դուրս գալ նշանակում է Տիրոջ մոտ բնակվել։
Հիսուսը խաչի վրա ապաշխարող ավազակին չասաց. «Մի օր, շատ ժամանակ անց, Ինձ հետ կլինես»։ Նա ասաց.
Ղուկաս 23.43 — Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ դրախտում կլինես։
- Քավարանի (Purgatory) և հոգու դադար (soul sleep) գաղափարները։
- Հիսուսի խաչի գործը կատարյալ է և ամբողջական։
«Արդ, հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար»։ — Հռոմեացիներին 8.1
Ցանկություն ունեմ հեռանալու և Քրիստոսի հետ լինելու, որովհետև դա շատ ավելի լավ է։ — Փիլիպպեցիներին 1.23
Ստեփանոսը մահանալիս աղոթեց. Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին։ Գործք Առաքելոց 7.59
Հիսուսը սադուկեցիներին ասաց. Նա մեռելների Աստվածը չէ, այլ կենդանիների, որովհետև Նրա համար բոլորը կենդանի են։Ղուկաս 20.38
Աբրահամը, Իսահակը և Հակոբը ֆիզիկապես մահացել էին, բայց Աստծու համար նրանք կենդանի էին։
Եբրայեցիս 12.22–23-ն ասում է, որ մենք մոտեցել ենք.
Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին ու տոնախմբող բյուրավոր հրեշտակներին, երկնքում գրված անդրանիկների հանդեսին, բոլորի դատավոր Աստծուն ու արդարների կատարելության հասած հոգիներին…
-
Երկնքում նրանք կարող են խոսել Աստծու հետ, հարցեր տալ և պատասխան ստանալ
Երկնքում գտնվող հոգիները հարցնում էին. Մինչև ե՞րբ, ո՛վ սուրբ և ճշմարիտ Տեր։ Հայտնություն 6.10
Սա շատ կարևոր պատկեր է։ Նրանք գիտակից էին։ Նրանք խոսում էին։ Նրանք աղոթում էին։ Նրանք հասկանում էին Աստծու սրբությունն ու արդարությունը։ Նրանք նույնիսկ հարց ունեին, որի ամբողջական պատասխանը դեռ չէին ստացել։
Երկնքում հարց ունենալը մեղք չէ։
Հարց տալը չի նշանակում, որ հավատք չունես։ Երբեմն հարցը ծնվում է հենց այն վստահությունից, որ Աստված սուրբ է, ճշմարիտ է և անպայման կատարելու է Իր խոստումը։
Նրանք չէին ասում. «Տե՛ր, արդյոք Դու երբևէ դատաստան կանե՞ս»։ Նրանք ասում էին. «Մինչև ե՞րբ»։
Հայտնություն 7-ում երկնքում գտնվող երեցներից մեկը նույնպես հարց է տալիս.
Եվ երեցներից մեկը խոսեց ու ինձ ասաց. Սրանք՝ սպիտակ հանդերձներ հագածները, ովքե՞ր են և որտեղի՞ց են եկել։ Ես նրան ասացի. Տե՛ր իմ, դու գիտես։ Եվ նա ինձ ասաց. Սրանք են մեծ նեղությունից եկողները. նրանք իրենց հանդերձները լվացին և Գառան արյունով սպիտակեցրին։ Հայտ. 7.13–14
-
Երկնքում նրանք հիշում են իրենց երկրավոր կյանքը
Հայտնություն 6.9–10-ի նահատակները հիշում էին.
-
- Ինչո՞ւ էին սպանվել։
- Ո՞ւմ համար էին նահատակվել։
- Ովքե՞ր էին իրենց հալածողները։
- Որ Աստծու դատաստանը երկրի վրա դեռ չէր կատարվել։
Նրանց երկրավոր կյանքի հիշողությունը չէր ջնջվել։
Այլակերպության լեռան վրա Մովսեսն ու Եղիան հայտնվեցին և Հիսուսի հետ խոսեցին.
Նրանք, փառքով երևալով, նրա վախճանի մասին էին խոսում, որ կատարվելու էր Երուսաղեմում։ Ղուկաս 9.31
- Ղուկաս 16-ում Աբրահամն ասում է հարուստ մարդուն.
Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու քո բարիքները ստացար քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսը՝ չարչարանքները. հիմա նա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։ Ղուկ. 16.25
«Հիշի՛ր» բառը ցույց է տալիս, որ մահից հետո մարդու ինքնությունն ու հիշողությունն անհետացած չեն։
Հռոմեացիներին 14.11–12-ում գրված է.Ես կենդանի եմ, ասում է Տերը, ամեն ծունկ Իմ առաջ պիտի ծալվի, և ամեն լեզու Աստծուն պիտի խոստովանի։ Ուրեմն մեզանից ամեն մեկն իր համար Աստծուն պիտի հաշիվ տա։
-
Երկնքում գտնվողները ճանաչում են միմյանց
Պողոսը թեսաղոնիկեցիներին ասում է.
Որովհետև ո՞վ է մեր հույսը, ուրախությունը կամ պարծանքի պսակը մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ՝ Նրա գալստյան ժամանակ։ Չէ՞ որ դուք եք։ Ա Թեսաղոնիկեցիներին 2.19
Ինչ-որ մեկը կարող է հարցնել. «Ինչպե՞ս կարող է դա երկինք լինել, եթե այնտեղ մարդիկ գիտեն երկրի ցավերի մասին և դեռ հարցնում են՝ “Մինչև ե՞րբ”»։
Պողոսը սպասում էր, որ Քրիստոսի գալստյան ժամանակ կճանաչի նրանց, ում ծառայել էր։
Դավիթը, իր մանկիկի մահից հետո, ասաց.
Ես նրա մոտ կգնամ, բայց նա ինձ մոտ չի վերադառնա։ Բ Թագավորաց 12.23
-
- Դավիթը վստահություն ուներ, որ բաժանումը հավիտենական չէր։
- Հիսուսի ձեռքին են մահվան և դժոխքի բանալիները
Հովհաննեսը, տեսնելով փառավորված Հիսուսին, Նրա ոտքերի առաջ մեռելի պես ընկավ։ Բայց Հիսուսը Իր աջ ձեռքը դրեց նրա վրա և ասաց.
Մի՛ վախեցիր. Ես եմ Առաջինը և Վերջինը և Կենդանին։ Մեռած էի, և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից։ Եվ Ես ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։ Հայտնություն 1.17–18
Մահվան բանալին սատանայի ձեռքին չէ։
Գերեզմանի բանալին հիվանդության ձեռքին չէ։
Դժոխքի բանալին դևերի ձեռքին չէ։
Բանալիները Հիսուսի ձեռքին են։
Որպեսզի մահվան միջոցով ոչնչացնի նրան, ով մահվան իշխանությունն ուներ, այսինքն՝ սատանային, և ազատի նրանց, ովքեր մահվան վախով ամբողջ կյանքի ընթացքում ստրկության մեջ էին։ Եբրա. 2.14–15
Մահը կուլ գնաց հաղթության մեջ։ Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը։ Ո՛վ գերեզման, ո՞ւր է քո հաղթությունը։ Ա Կորնթացիներին 15.54–55
Երբ հավատացյալը մահանում է, նա չի ընկնում անհայտության մեջ։ Նա անցնում է մի դռնով, որի բանալին Իր Փրկչի ձեռքին է։
Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։ — Հովհաննես 11.25
«Մի՛ վախեցիր»։
Եվ երբ Նա Իր ժողովրդի համար բացում է հավիտենական կյանքի դուռը, ոչ մահը, ոչ դժոխքը և ոչ էլ սատանան չեն կարող այն փակել։