Բանալի համարներ. Հայտ. 6.9–11
Սիրելի՛ եկեղեցի, նախորդ քարոզում մենք խոսեցինք այն մասին, թե Հովհաննեսն ի՛նչ տեսավ երկնքում, ի՛նչ լսեց և ՈՎՔԵՐ էին երկնքում։
Հայտնություն 7.9 — «Դրանից հետո տեսա, և ահա մի մեծ բազմություն, որին ոչ ոք չէր կարող հաշվել՝ բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից, կանգնած գահի և Գառան առաջ…»։
- Քավարանի (Purgatory) և հոգու դադար (soul sleep) գաղափարները։
Կաթոլիկ ուսմունքի համաձայն՝ ներկայացվում է որպես Քրիստոսի շնորհով փրկված, բայց դեռ «ոչ կատարելապես մաքրված» մարդկանց մահից հետո վերջնական մաքրագործում։ Սա Կաթոլիկ եկեղեցու պաշտոնական վարդապետությունն է՝ արձանագրված Կաթոլիկ եկեղեցու կատեխիզմում՝ 1030–1031 բաժիններում։ Vatican Catechism
Ամեն բան փորձեցե՛ք, բարին ամո՛ւր պահեցեք։ Ա Թես. 5.21
- Եվ այս ամենի վրա Հիսուսն Իր կնիքն է դնում՝ Հայտնություն 1.17–18-ում.
Ես եմ Առաջինը և Վերջինը և Կենդանին։ Մեռած էի, և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից, և ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։
Հիսուսն առանձին նշում է. Մահը ու դժոխքը։
Եվ ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, մահն ու դժոխքը՝ իրենց միջի մեռելներին, և յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։ Հայտնություն 20.13
Եվ մահն ու դժոխքը կրակի լիճը գցվեցին։ Սա է երկրորդ մահը։ Հայտնություն 20.14
Աստծու վերջնական ծրագիրը հարությունն է, նոր մարմինները, նոր երկինքն ու նոր երկիրը։
- Ի՞նչ են անում մեր սիրելիները հենց հիմա երկնքում
Հայտնություն 6.9–11-ը մեզ թույլ է տալիս մի պահ նայել երկնքի վարագույրի հետևում.
Երբ հինգերորդ կնիքը բացեց, զոհասեղանի տակ տեսա նրանց հոգիները, որոնք մորթվել էին Աստծու խոսքի և վկայության համար, որ պահել էին։ Նրանք բարձրաձայն աղաղակում էին և ասում. Մինչև ե՞րբ, ո՛վ սուրբ և ճշմարիտ Տեր, չպիտի դատես ու չպիտի առնես մեր արյան վրեժը երկրի վրա բնակվողներից։ Եվ նրանցից յուրաքանչյուրին սպիտակ հանդերձներ տրվեցին, ու նրանց ասվեց, որ դեռևս մի փոքր ժամանակ հանգստանան, մինչև որ լրանա նրանց ծառայակիցների ու եղբայրների թիվը, որոնք նրանց պես սպանվելու են։
- Այս հատվածից ուզում եմ ներկայացնել չորս կարևոր ճշմարտություն։
-
Նրանք անմիջապես տեղախոխվում են երկինք:
Հովհաննեսն ասում է. «Տեսա նրանց հոգիները»։ — Հայտ. 6.9
Հայտնություն 20.4-ում Հովհաննեսը դարձյալ տեսնում է մահացած հավատացյալների հոգիներին.
Տեսա նաև նրանց հոգիները, որոնց գլխատել էին Հիսուսի վկայության և Աստծու խոսքի համար։
Մարմնի մահը մարդու գոյության ավարտը չէ։ Հավատացյալի հոգին մահից հետո շարունակում է գիտակից ապրել Քրիստոսի ներկայության մեջ։
2 Կոր. 5.8 — Բայց վստահ ենք եւ ավելի ընտրում ենք այս մարմնից դուրս գնալ՝ եւ Տիրոջ մօտ մտնել։
Ցանկություն ունեմ հեռանալու և Քրիստոսի հետ լինելու, որովհետև դա շատ ավելի լավ է։ Փիլիպպեցիներին 1.23
Հիսուսը խաչի վրա ապաշխարող ավազակին չասաց. «Մի օր, շատ ժամանակ անց, Ինձ հետ կլինես»։ Նա ասաց.
Ղուկաս 23.43 — Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ դրախտում կլինես։
Ստեփանոսը մահանալիս աղոթեց. Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին։ Գործք Առաքելոց 7.59
Հիսուսը սադուկեցիներին ասաց. Նա մեռելների Աստվածը չէ, այլ կենդանիների, որովհետև Նրա համար բոլորը կենդանի են։Ղուկաս 20.38
Աբրահամը, Իսահակը և Հակոբը ֆիզիկապես մահացել էին, բայց Աստծու համար նրանք կենդանի էին։
Եբրայեցիս 12.22–23-ն ասում է, որ մենք մոտեցել ենք.
Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին ու տոնախմբող բյուրավոր հրեշտակներին, երկնքում գրված անդրանիկների հանդեսին, բոլորի դատավոր Աստծուն ու արդարների կատարելության հասած հոգիներին…
-
Երկնքում նրանք կարող են խոսել Աստծու հետ, հարցեր տալ և պատասխան ստանալ
Երկնքում գտնվող հոգիները հարցնում էին.
Նրանք չէին ասում. «Տե՛ր, արդյոք Դու երբևէ դատաստան կանե՞ս»։ Նրանք ասում էին. «Մինչև ե՞րբ»։
Նրանք գիտակից էին։ Նրանք խոսում էին։ Նրանք աղոթում էին։ Նրանք հասկանում էին Աստծու սրբությունն ու արդարությունը։ Նրանք նույնիսկ հարց ունեին, որի ամբողջական պատասխանը դեռ չէին ստացել։
Հայտնություն 7-ում երկնքում գտնվող երեցներից մեկը նույնպես հարց է տալիս.
Եվ երեցներից մեկը խոսեց ու ինձ ասաց. Սրանք՝ սպիտակ հանդերձներ հագածները, ովքե՞ր են և որտեղի՞ց են եկել։ Ես նրան ասացի. Տե՛ր իմ, դու գիտես։ Եվ նա ինձ ասաց. Սրանք են մեծ նեղությունից եկողները. նրանք իրենց հանդերձները լվացին և Գառան արյունով սպիտակեցրին։ Հայտ. 7.13–14
-
Երկնքում նրանք հիշում են իրենց երկրավոր կյանքը
Նրանց մարմինները սպանվել էին, բայց հոգիները՝
կենդանի էին, գիտակից էին, հիշում էին, խոսում էին, հարցնում էին, Աստծուց պատասխան էին ստանում…
- Այս հատվածը ուղղակիորեն հակասում է հոգու անգիտակից դադարի ուսմունքին։
Նրանց երկրավոր կյանքի հիշողությունը չէր ջնջվել։
Այլակերպության լեռան վրա Մովսեսն ու Եղիան հայտնվեցին և Հիսուսի հետ խոսեցին.
Նրանք, փառքով երևալով, նրա վախճանի մասին էին խոսում, որ կատարվելու էր Երուսաղեմում։ Ղուկաս 9.31
- Ղուկաս 16-ում Աբրահամն ասում է հարուստ մարդուն.
Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու քո բարիքները ստացար քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսը՝ չարչարանքները. հիմա նա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։ Ղուկ. 16.25
«Հիշի՛ր» բառը ցույց է տալիս, որ մահից հետո մարդու ինքնությունն ու հիշողությունն անհետացած չեն։
Նա՝ գիտակցում էր իր վիճակը, բարձրացրեց իր աչքերը, տեսավ Աբրահամին և Ղազարոսին, ճանաչեց նրանց, Խոսեց, հիշեց իր եղբայրներին, ցավ ու ծարավ զգաց, պատասխան ստացավ։
Ոմանք ասում են, որ սա առակ է։ Նույնիսկ եթե այն առակ համարենք, Հիսուսը չէր օգտագործի կեղծ պատկեր՝ մահից հետո անգիտակցություն սովորեցնելու համար։ Առակի գլխավոր անձը ֆիզիկապես թաղված էր, բայց մահից հետո ներկայացված էր գիտակից վիճակում։
Հռոմեացիներին 14.11–12-ում գրված է.Ես կենդանի եմ, ասում է Տերը, ամեն ծունկ Իմ առաջ պիտի ծալվի, և ամեն լեզու Աստծուն պիտի խոստովանի։ Ուրեմն մեզանից ամեն մեկն իր համար Աստծուն պիտի հաշիվ տա։
-
Երկնքում գտնվողները ճանաչում են միմյանց
ու նրանց ասվեց, որ դեռևս մի փոքր ժամանակ հանգստանան, մինչև որ լրանա նրանց ծառայակիցների ու եղբայրների թիվը…
Պողոսը թեսաղոնիկեցիներին ասում է.
Որովհետև ո՞վ է մեր հույսը, ուրախությունը կամ պարծանքի պսակը մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ՝ Նրա գալստյան ժամանակ։ Չէ՞ որ դուք եք։ Ա Թեսաղոնիկեցիներին 2.19
«Մի՛ վախեցիր. Ես եմ Առաջինը և Վերջինը և Կենդանին։ Մեռած էի, և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից։ Եվ Ես ունեմ մահվան ու դժոխքի բանալիները»։ Հայտնություն 1.17–18
Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։ — Հովհաննես 11.25
«Մի՛ վախեցիր»։
Մի՛ վախեցիր, ԵՍ ԵՄ Առաջինն ու Վերջինը և ողջը։ Ես մեռա և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ ունեմ դժոխքի ու մահվան բանալիները։ Հայտնություն 1:17-18
Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։ — Հովհաննես 11.25
Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. Մահը հաղթության մեջ ընկղմվեց։ Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը։ Ա Կոր. 15.54-55