Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ավետարանը՝ Արքայության զորությունը

Բանալի համարներ. Մարկոս 1.14-15, Մատթեոս 24․14

Ավետարանն ու ասում. Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու թագավորությունը. ապաշխարե՛ք ու հավատացե՛ք Ավետարանին։ (Մարկոս 1.14-15)

Մատթեոս 24․14 — Եվ Արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում՝ որպես վկայություն բոլոր ազգերին, և այն ժամանակ վերջը կգա։

Ապա նրանց ասաց. Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարա՛նը քարոզեք։ Ով հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով չհավատա, կդատապարտվի։ Նրանք, ովքեր կհավատան, ահա այս նշանները կանեն. իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն, ձեռքով օձեր կբռնեն ու եթե որևէ մահացու թույն խմեն, չեն վնասվի. հիվանդների վրա ձեռք կդնեն ու նրանց կբժշկեն։ Մարկոս 16.15-18

  • Հայտնություն 7․9-ը մեզ ցույց է տալիս երկնքի պատկերը՝ վերջնական արդյունքը։

  • Ավետարանն իր մեջ կրում է Աստծու զորությունը, սակայն այն պետք է քարոզվի, լսվի և հավատքով ընդունվի։

Ես Ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծու զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար. նախ՝ հրեայի, ապա՝ նաև հույնի։ (Հռ.1․16)

  1. Ես Ավետարանը ամոթ չեմ համարում

Գործք 9․3–6-ը պատմում է, որ Եկեղեցուն հալածողը դարձավ Ավետարանի քարոզիչ։ Եկեղեցու թշնամին դարձավ Քրիստոսի առաքյալ։

Ահա՛ Ավետարանի զորությունը։

Ավետարանը պարզապես չի բարելավում մարդկանց կյանքը. այն ամբողջովին վերափոխում է նրանց։

Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր ստեղծագործություն է. հներն անցան, և ահա ամեն բան նոր եղավ։ (Բ Կոր.5․17)

  1. Ավետարանը Աստծու հրաշագործ զորությունն է

Ես Ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծու զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար.

  • Հռոմեացիներին 1․16-ում «զորություն» բառի համար գործածված հունարեն բառը «դյունամիս» է։ Այն խոսում է Աստծու գերբնական, հրաշագործ և վերափոխող զորության մասին։

  • Ավետարանը զորություն ունի՝ փրկելու հոգին, կոտրելու կապանքները, բժշկելու սիրտը, վերականգնելու ընտանիքը և փոխելու մի ամբողջ սերունդ։

Հիսուսը քարոզում էր Արքայությունը

Եվ Հիսուսը շրջում էր ամբողջ Գալիլեայում՝ ուսուցանելով նրանց ժողովարաններում, քարոզելով Արքայության Ավետարանը և բժշկելով ժողովրդի մեջ եղած ամեն հիվանդություն ու ամեն ցավ։ (Մատ. 4․23)

Որովհետև Աստծու արքայությունը ոչ թե խոսքով է, այլ զորությամբ։ (Ա Կոր. 4.20)

Ավետարանը պետք է համարձակությամբ հռչակվի

Իսկ նրանք ելան ու ամենուրեք քարոզում էին, և Տերը գործակցում էր նրանց հետ ու Իր Խոսքը հաստատում ուղեկցող նշաններով: (Մարկոս 16․20)

Ավետարանն Աստծու զորությունն է՝։

փրկելու մեղավորին, բժշկելու հիվանդին, ազատելու ճնշվածին, կոտրելու կախվածությունների կապանքները, վերականգնելու քայքայված ընտանիքները, փոխելու անհնարին թվացող իրավիճակները, և հոգևորապես մահացածներին կրկին կյանքի կոչելու։

Գործք առաքելոց 10․38 — Ինչպե՜ս Աստված Սուրբ Հոգով ու զորությամբ օծեց Նազովրեցի Հիսուսին, որը շրջում էր՝ բարիք գործելով և բժշկելով սատանայից ճնշված բոլորին, որովհետև Աստված Նրա հետ էր։

Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան (Եբրայեցիներին 13․8)։

Հիսուսն ասաց. Ամեն բան հնարավոր է հավատացողի համար։ (Մարկոս 9․23)

  • Երիքովը՝ Արքայության հաղթական առաջխաղացման պատկերը

Իսրայելի ժողովուրդը կանգնած էր Երիքով քաղաքի առջև։ Աստված խոստացել էր նրանց տալ այդ երկիրը, սակայն նրանց և խոստման միջև մի հսկայական պարիսպ էր կանգնած։

Երիքովն ամուր փակված էր Իսրայելի որդիների պատճառով։ Դուրս եկող և ներս մտնող չկար։ Տերը Հեսուին ասաց. Տե՛ս, ես քո ձեռքն եմ հանձնել Երիքովը, նրա թագավորին և զորավոր քաջերին։ (Հեսու 6.1-2)

  • Այսօր գուցե քո առջև նույնպես պարիսպներ են կանգնած՝

վախի պարիսպ, հիվանդության պարիսպ, աղքատության պարիսպ, կախվածության պարիսպ, ընտանեկան հակամարտության պարիսպ, հիասթափության պարիսպ, հոգևոր հակառակության պարիսպ։

  • Արքայության հաղթական առաջխաղացումը սկսվում է Աստծուն լսելուց

Նախքան Իսրայելի ժողովուրդը որևէ քայլ կկատարեր, Աստված խոսեց։

Հեսու 6․2 — Տե՛ս, Ես Երիքովը քո ձեռքն եմ տվել։

  • Հաղթանակը չսկսվեց այն պահին, երբ պարիսպը փլվեց։ Հաղթանակը սկսվեց այն պահին, երբ Աստված տվեց Իր Խոսքը։

Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի Խոսքից։ (Հռոմեացիներին 10․17)

  • Թշնամին ցանկանում է, որ դու կենտրոնանաս պարսպի մեծության վրա, իսկ Աստված ցանկանում է, որ դու կենտրոնանաս Իր Խոսքի զորության վրա։

Ի՞նչ է ասել Աստված։ Աստված ասել է.

Քո դեմ ստեղծված ոչ մի զենք հաջողություն չի ունենալու, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և ինձնից է գալու նրանց արդարացումը,- ասում է Տերը։ (Եսայի 54.17)

Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ։ (Եսայի 41․10)

Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք Նրա միջոցով, ով սիրեց մեզ։ (Հռոմեացիներին 8․37)

Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ (Փիլ. 4․13)

Նա, ով ձեր մեջ է, ավելի մեծ է, քան նա, ով աշխարհի մեջ է։ (Ա Հովհաննես 4․4)

Քո հանգամանքները չեն ասում վերջին խոսքը։ Վերջին խոսքն Աստծունն է։

  • Արքայության հաղթանակը հավատքի ձայն է արձակում

Յոթերորդ օրը Հեսուն ժողովրդին հրամայեց աղաղակել։

Աղաղակե՛ք, որովհետև Տերը քաղաքը ձեզ տվեց։(Հեսու 6․16)

Հեսու 6․20-ում ասվում է.

Երբ փողերը հնչեցին, ժողովուրդն աղաղակեց։ Երբ ժողովուրդը փողերի ձայնը լսեց և մեծ աղաղակ բարձրացրեց, պարիսպը փլվեց։

  • Երբ Պողոսին և Շիղային ծեծեցին ու բանտարկեցին, նրանք աղոթում և օրհներգեր էին երգում Աստծուն։

Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում էին և Աստծուն օրհներգեր երգում… Հանկարծ մի մեծ երկրաշարժ եղավ, այնպես որ բանտի հիմքերը շարժվեցին։ Անմիջապես բոլոր դռները բացվեցին, և բոլորի կապանքներն արձակվեցին։ (Գործք առաքելոց 16․25–26)

  • Դժվարությունների մեջ Աստծուն փառաբանելը հավատքի գործողություն է։

  • Թշնամին ցանկանում է լռեցնել քո երկրպագությունը, որովհետև նա հասկանում է, որ փառաբանությունը քո ուշադրությունը հեռացնում է խնդրիդ մեծությունից և ուղղում դեպի քո Աստծու մեծությունը։
  • Մեր պատերազմը հոգևոր է

Երիքովը իրական քաղաք էր, և նրա գրավումը՝ պատմական հաղթանակ։ Սակայն այսօր եկեղեցին Աստծու Արքայությունը չի տարածում ֆիզիկական ուժով։

Թեև մարմնի մեջ ենք ապրում, մարմնավոր կերպով չենք պատերազմում։ Որովհետև մեր պատերազմի զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր են՝ ամրոցներ քանդելու համար։ (Բ Կորնթացիներին 10․3–4)

    • Մեր զենքերն են աղոթքը, հավատը, ճշմարտությունը, սերը, Աստծու Խոսքը և Սուրբ Հոգու զորությունը։
  • Մենք մարդկանց դեմ չենք պատերազմում։ Մենք պատերազմում ենք հոգևոր խավար ուժերի դեմ, որը մարդկանց գերության մեջ է պահում։

Որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ… երկնային ոլորտներում գտնվող չարության հոգևոր ուժերի դեմ։ (Եփեսացիներին 6․12)

Ամեն անգամ, երբ մեղավորը ապաշխարում է, մի պարիսպ է փլվում։

Ամեն անգամ, երբ մարդն ազատվում է կախվածությունից, մի պարիսպ է փլվում։

Ամեն անգամ, երբ քայքայված ընտանիքը վերականգնվում է, մի պարիսպ է փլվում։

Ամեն անգամ, երբ հիվանդները բժշկվում են, և հուսահատները հույս են ստանում, մի պարիսպ է փլվում։

  • պարիսպները կփլվեն

Եկեղեցի՛, մի՛ ամաչիր Ավետարանից։

Ավետարանը դեռևս Աստծու զորությունն է՝ փրկության համար։

Նույն Աստվածը, ով փլեց Երիքովի պարիսպները, այսօր մեզ հետ է։ Նույն Հիսուսը, ով բժշկեց հիվանդներին, ազատեց ճնշվածներին և հարություն տվեց մեռելներին, այսօր կենդանի է։ Նույն Սուրբ Հոգին, ով զորացրեց առաջին եկեղեցուն, այսօր գործում է Իր ժողովրդի մեջ։

Ո՛չ զորությամբ և ո՛չ ուժով, այլ Իմ Հոգով, ասում է Զորությունների Տերը։ (Զաքարիա 4․6)

Մատթեոս 24․14-ը հռչակում է.

Եվ Արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում՝ որպես վկայություն բոլոր ազգերին, և այն ժամանակ վերջը կգա։

Ես կշինեմ Իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան»։ (Մատթեոս 16․18)

Արդ ինչպե՞ս կկանչեն նրան, ում չհավատացին, կամ ինչպե՞ս կհավատան նրան, ում մասին չլսեցին, կամ ինչպե՞ս կլսեն առանց քարոզչի։ Եվ ինչպե՞ս կքարոզեն, եթե չուղարկվեն։ Ինչպես որ գրված է. Ի՜նչ գեղեցիկ են նրանց ոտքերը, ովքեր բարի ավետիսն են քարոզում։ (Հռ.10․14-15)

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով