9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Նեեմիա 1 – ԲԵՌ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴ

Բեռ ունեցող մարդ
Նեեմիա 1:1-10 

Բանալի բառ

Definition: ὑπερεντυγχάνω, I intercede for, make petition for.

«Մենք չգիտենք, թե ինչպե՛ս Աստված կպատասխանի մեր աղոթքներին, բայց մենք կարող ենք ակնկալել, որ Նա կներգրավի մեզ այն ծրագրի մեջ, որը կկազմի՝ մեր աղոթքներին պատասխանելու համար։ Եթե մենք ճշմարիտ բարեխոսներ ենք, մենք պետք է պատրաստ լինենք մասնակցելու Աստծո գործի մեջ հանուն այն մարդկանց, որոնց համար մենք աղոթում ենք»։ Corrie ten Boom

Բանալի խոսք.

(Նեեմիա 1:1-10)  

Եւ եղաւ Քասղեւ (November and December) ամսում Արտաշէս թագաւորի քսաներորդ տարին, որ ես Շուշան մայրաքաղաքումն էի։ 2 Եւ իմ եղբայրներից մէկը՝ Անանին եւ Հուդայից մի քանի մարդիկ եկան. Եւ ես նորանց հարցրի այն ազատուած Հրէաների մասին, որ մնացել էին գերութիւնից, եւ Երուսաղէմի մասին։  Եւ նորանք ինձ ասեցին. Այն մնացորդները, որ մնացին գերութիւնից, այնտեղ գավառում մեծ նեղութեան եւ անարգութեան մէջ են, եւ Երուսաղէմի պարիսպները քանդուած եւ նորա դռները կրակով այրուած են։ 4 Եւ երբոր ես այս խօսքերը լսեցի նստեցի եւ լացի եւ սուգ արի մի քանի օր. Եւ ծոմ պահեցի ու աղօթք էի անում երկնքի Աստուծո առաջ. 

1. Այն մարդը, ում Աստված գործածում է, բեռ է զգում Նրա ժողովրդի համար։

Հռ. 12:15 –  Ուրախացողների հետ ուրախացէք, եւ լացողների հետ լացէք։

Հավատացյալների մարմինը միասին բազմապատկում է բոլորի ուրախությունը և կիսում է մեկը մյուսի բեռները։

The true body of believers are multiplying the joy together and dividing their burdens.

Նեեմիայի 3 քայլը, որով նա վերցրեց այս բեռը։
  1. Նա անտարբեր չեղավ։
    Եւ ես նորանց հարցրի այն ազատուած Հրէաների մասին, որ մնացել էին գերութիւնից, եւ Երուսաղէմի մասին։
  2. Նա լսեց և չմեղադրեց։
    3 Եւ նորանք ինձ ասեցին. Այն մնացորդները, որ մնացին գերութիւնից, այնտեղ գավառում մեծ նեղութեան եւ անարգութեան մէջ են, եւ Երուսաղէմի պարիսպները քանդուած եւ նորա դռները կրակով այրուած են։
  3. Նա ցավ զգաց ու աղոթեց
    4 Եւ երբոր ես այս խօսքերը լսեցի նստեցի եւ լացի եւ սուգ արի մի քանի օր. Եւ ծոմ պահեցի ու աղօթք էի անում երկնքի Աստուծո առաջին.
2. Նեեմիան խոստովանություն արեց իր ժողովրդի փոխարեն։

5 Եւ ասում էի. Ով Տէր՝ երկնքի Աստուած, մեծ եւ ահեղ Աստուած, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ քո պատուիրանքները պահողներին. 6 Աղաչում եմ՝ ականջ դիր եւ աչքերդ բաց լինին քո ծառայի աղօթքը լսելու, որ ես հիմա աղօթում եմ քո առաջ ցերեկ եւ գիշեր քո Իսրայէլի որդի՝ ծառաներիդ համար, եւ խոստովանում եմ Իսրայէլի որդկանց մեղքերը որ քեզ դէմ մեղանչեցինք. Ես էլ եւ իմ հօր տունն էլ մեղանչել ենք։ 7 Իրավ hանցավոր ենք քեզ դէմ, եւ չենք պահել այն պատուիրանները եւ կանոններն ու իրավունքները, որ դու պատուիրեցիր քո Մովսէս ծառային։

  1. Խոստովանությունը և Բարեխոսությունը կապակցված են։

6 Աղաչում եմ՝ ականջ դիր եւ աչքերդ բաց լինին քո ծառայի աղօթքը լսելու, որ ես հիմա աղօթում եմ քո առաջին ցերեկ եւ գիշեր քո Իսրայէլի որդի՝ ծառաներիդ համար, եւ խոստովանում եմ Իսրայէլի որդկանց մեղքերը որ քեզ դէմ մեղանչեցինք. Ես էլ եւ իմ հօր տունն էլ մեղանչել ենք։

  • Աբրահամը բարեխոսեց Ղովտի ընտանիքի համար։

Ծննդ. 18:23-26 – 23 Եւ Աբրահամը մօտեցավ, եւ ասեց.  Մի՞թէ ամբարշտի հետ արդարին էլ կկորցնես։  24   Գուցէ այն քաղաքի մէջ հիսուն արդար կա, մի՞թէ նորանց կկորցնես, եւ չես խնայի այն տեղը այն հիսուն արդարի համար որ նորանում են.  25  Քավ լցի քեզ այսպիսի բան անելը, որ արդարին ամբարշտի հետ մեռցնես, եւ արդարն ամբարշտի պէս լինի. Քավ լցի քեզ. Մի՞թէ բոլոր երկրի դատավորը արդարութիւն չի անի։  26  Եւ Եհովան ասեց. Եթէ Սոդոմում հիսուն արդար գտնեմ քաղաքի մէջ, նորանց համար բոլոր տեղին կխնայեմ։

  • Մովսեսը բարեխոսեց Իսրայելի համար։

Սաղ. 106:23 – 23 Եւ ասեց որ պիտի ոչնչացնի նորանց, եթէ նորա ընտրեալ Մովսէսը կանգնած չլինէր  մէջտեղը նորա առաջին որ ետ դարձնէ նորա բարկութիւնը սատակեցնելուց։

Ել. 32:9-14 – 9  Տէրն ասաց Մովսէսին. «Այս ժողովուրդը տեսա, եւ ահա խստապարանոց ժողովուրդ է նա (կամակոր է)։ 10 Եւ հիմա, թու՛յլ տուր ինձ, որ նրանց վրա թափեմ իմ զայրոյթը՝ կոտորեմ նրանց, իսկ քեզ մեծ ազգ դարձնեմ»։ 11 Մովսէսն աղաչեց իր տէր Աստծուն՝ ասելով. «Տէ՛ր, ինչո՞ւ ես այդպէս խիստ զայրանում քո ժողովրդի վրա, որին քո մեծ զօրութեամբ ու հզօր բազկով դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից։ 12 Այնպէս չլինի, որ եգիպտացիներն ասեն. «Չար մտադրութեամբ դուրս բերեց նրանց, որպէսզի լեռների վրա կոտորի, երկրի երեսից վերացնի նրանց»։ Մեղմացրո՛ւ քո զայրույթը, հրաժարուի՛ր քո ժողովրդին չարիք պատճառելուց։ 13 Հիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որոնց անձովդ երդուեցիր, խօսեցիր նրանց հետ՝ ասելով. «Երկնքի աստղերի չափ պիտի բազմացնեմ ձեր սերունդը»։ Եւ այն երկիրը, որ խոստացար տալ նրանց զաւակներին, նրանք հավիտեան պիտի տիրանան դրան»։ 14 Եւ Տէրը հրաժարուեց պատճառել այն չարիքները, որոնցով սպառնում էր պատժել ժողովրդին։

3. Հավատքով աղոթքը գիտի Աստծո խոստումները և գործում է դրանց հիման վրա։

8 Սակայն հիշիր այն խօսքը որ պատուիրեցիր Մովսէս ծառայիդ ասելով. Եթէ դուք հանցանք գործէք, ես ձեզ կցրուեմ ազգերի մէջ։ 9 Եւ եթէ ետ դառնաք դէպի ինձ եւ պահէք իմ պատուիրանքները եւ կատարէք նորանց, թէ որ ձեր աքսորուածները երկնքի ծայրումն էլ լինեն, այնտեղից կժողովեմ եւ նորանց կբերեմ այն տեղը որ ես ընտրել եմ իմ անունն այնտեղ բնակեցնելու։

Գտեք այն բոլոր համարները բարեխոսության մասին և խոսեցեք խմբակների ժամանակ. խնդրեցեք և հիշեցրեք Աստծուն ձեր աղոթքներում։

  1. Մենք Նրա ժողովուրդն ենք՝ փրկված Նրա զորությամբ։

10 Եւ ահա նորանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որ ազատեցիր քո մեծ ուժով եւ քո զօրավոր բազուկով։ 11 Ոհ Տէր, ականջ դիր ծառայիդ (անհատական) աղօթքին եւ ծառաներիդ (խմբակային) աղօթքին, որ սիրում են քո անունից վախենալը. Եւ հաջողութիւն տուր այսօր քո ծառային, եւ ինձ ողորմութիւն գտնել տուր այս մարդի առաջին։

Ամփոփում
  1. Այն մարդը, ում Աստված գործածում է, բեռ է զգում Նրա ժողովրդի համար։
  2. Նեեմիան խոստովանություն արեց իր ժողովրդի փոխարեն։
  3. Հավատքով աղոթքը գիտի Աստծո խոստումները և գործում է դրանց հիման վրա։