Բանալի համարներ. Ժող. 3.11
11 Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաև հավիտենականությունը դրել է մարդկանց սրտում. Բայց մարդը չի կարող սկզբից մինչև վերջը հասկանալ Աստծու արած գործերը։
Եբրայեցիներին 8.5 — Ովքեր իրենց ծառայությունն են մատուցում երկնային բաների օրինակով ու շուքով, ինչպես որ Մովսեսին հրաման տվեց, երբ նա խորանը պիտի կառուցեր. Տե՛ս,- ասում է, – որ ամեն բան անես ըստ այն օրինակի, որ քեզ լեռան վրա ցույց տրվեց»։
- Ուշադրություն դարձրեք՝ Աստված Մովսեսին չասաց՝ ստեղծիր մի բան քո երևակայությամբ։ Նա ասաց՝ կառուցիր ըստ այն օրինակի, որ քեզ ցույց տրվեց։
Այսինքն՝ երկրային խորանը պարզապես մի կառույց չէր։ Այն երկնային իրականության օրինակն ու շուքն էր։
Եվ եթե այսօր մարդկանց հարցնեք.
Ինչպիսի՞ն է դրախտը։
Արդյո՞ք մենք կճանաչենք իրար։
Ինչո՞ւ դրախտը դարպասներ ունի։
Ի՞նչ ենք անելու այնտեղ։
Բայց երբ բացում ենք Աստվածաշունչը, բոլորովին այլ պատկեր ենք տեսնում։
Աստվածաշունչը երկինքը ներկայացնում է որպես իրական, կենդանի, գեղեցիկ և գործուն աշխարհ։ Եվ գուցե հենց դրա համար է մարդու ներսում միշտ եղել այդ անբացատրելի ձգտումը դեպի մի ուրիշ՝ ավելի կատարյալ աշխարհ։
Ինչպես Ժողովող 3ղ11-ն է ասում՝
«Նա նաև հավիտենականությունը դրել է մարդկանց սրտում»։
1 Թես. 4.12-13 – 12 Չենք կամենում, եղբայրնե՛ր, ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ 13 Որովհետեւ եթէ հավատում ենք, որ Հիսուսը մեռաւ եւ հարություն առավ, այնպէս էլ Աստուած ննջեցեալներին Հիսուսի ձեռով կբերի նորա հետ։
Սուրբ Գիրքն ասում է որ.
- Երկինքը Աստծո սկզբնական ծրագրի շարունակությունն է
Ծննդոց 2 — Երբ Աստված ստեղծեց աշխարհը, Նա մարդուն դրեց… պարտեզում։
Ծննդ. 2.8-9 – 8 Եվ Տեր Աստված մի պարտեզ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը, և իր արարած մարդուն դրեց այնտեղ։ 9 Եւ Եհովա Աստուածը բուսցրեց երկրից ամեն ծառերը՝ տեսնելու հաճելի եւ ուտելու քաղցր, եւ պարտէզի մէջ տեղը՝ կենաց ծառը, եւ բարին ու չարը գիտենալու ծառը։
- Մեղքը խաթարեց այդ աշխարհը։ Բայց հետաքրքիրն այն է, որ Աստված երբեք չփոխեց Իր նպատակը։
Հայտնություն 22-ում կրկին տեսնում ենք
Հայ. 22.1-2 – 1 Եւ ցույց տվեց ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստուծո եւ Գառի աթոռից։ 2 Եվ նրա հրապարակի մեջտեղում՝ գետի այս ու այն կողմերում, կենաց ծառն էր, որ տասներկու պտուղ էր տալիս. ամեն ամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևները ազգերին բժշկելու համար էին։
«Այլևս մահ չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ» (Հայտնություն 21.4)։
Լավագույն հարցը սա է․ «Ո՞վ է ուտելու Կենաց ծառի պտուղներից»։
-
- Քո հավատքը հաղթում է աշխարհին
Հայ. 2.7 – 7 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Հաղթողին թույլ կտամ ուտել կենաց ծառից, որ Աստծու դրախտի մէջ է։
որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։ Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է (Ա Հովհ. 5.4-5)
-
- Քո սերը վկայում է, որ դու պատկանում ես Աստծու ընտանիքին։
Ամեն ոք, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված, և ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, նրանից ծնվածին էլ է սիրում։ Նրանով ենք ճանաչում, որ սիրում ենք Աստծու զավակներին, երբ սիրում ենք Աստծուն և նրա պատվիրանները պահում։ (Ա Հովհ. 5.1-5)
Պողոսն ասում է որ.
-
Երկինքը երաժշտության և երկրպագության վայր է։
Պողոսը լսեց բաներ, որ մարդկային լեզուն չի կարող նկարագրել։
2 Կոր. 12.3-4 – 3 Գիտեմ նաև այնպիսի մարդու, չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի. 4 Որ հափշտակվեց դրախտի մեջ ու անպատմելի բաներ լսեց, որ մարդը չպետք է խոսի դրանց մասին։
Հովհաննեսը լսում է
Հայտնություն 5.11-12 — Եվ տեսա ու լսեցի բազմաթիվ հրեշտակների ձայնը… Նրանք բարձրաձայն ասում էին. Արժանի է մորթված Գառը…
Հայտնություն 7.9-10 — …մեծ բազմություն… բարձրաձայն աղաղակում էին՝ ասելով. Փրկությունը մեր Աստծուն է…
Փրկությունը մեր Աստծունն է,
Որ գահին է բազմել,
Օրհնությունը Գառնուկինն է,
Որ գահին է բազմել։
Ամեն օրհնություն, փառք, իմաստություն,
Գոհություն և պատիվ, զորություն, կարողություն՝
Մեր Աստծուն, մեր Աստծուն
Հավիտյանս հավիտենից, Ամեն։
Երկինքը լի է գովաբանության ձայներով։
Հայ. 19.6 – 6 Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման. որ ասում էր. Ալէլո՜ւիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագավորեց։ 7 Խնդանք եւ ուրախ լինենք, եւ փառքը տանք նորան որ եկավ Գառի հարսանիքը, եւ նորա կինը պատրաստեց իրեն։
-
- Հիշե՛ք, թե ինչպես է երկինքը տոնում մեկ մարդու փրկության համար։
Ղուկ. 15.25 — …եւ երբոր եկավ տանը մոտեցավ, երգերի և պար գալու ձայնը լսեց։
Ա Կոր. 2.9 — այլ ինչպես գրված է. Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար (Ես. 64.4)։
10 Բայց Աստված մեզ իր Հոգու միջոցով հայտնեց…։
Ա Կոր. 13.12 — Այժմ, երբ նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմառդեմ։ Այժմ մասամբ եմ տեղյակ, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես որ նրանից ճանաչվեցի։
Հիսուսն ասում է որ.
-
Երկինքը փրկված մարդկանց հանդիպման վայր է
Խաչի վրա գտնվող ավազակն ընդամենը մի քանի բառ ասաց.
Ղուկ. 23:42-43 – 42 Տե՛ր, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությամբ գաս։ 43 Եվ Հիսուսը նրան ասաց. Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր ինձ հետ դրախտում կլինես։
Ուշադրություն դարձրեք. Հիսուսը չասաց. «Մի օր»։
Չասաց. «Հազար տարի հետո»։ Ասաց. Այսօր։
-
- Մահը հավատացյալի համար վերջակետ չէ։ Դա դուռ է։
Բ Կոր. 5.8 — Բայց վստահ ենք ու նախընտրում ենք այս մարմնից դուրս գալ և Տիրոջ մոտ մտնել։
-
- Այս խոստովանությունը եղավ մարդու և Աստսո միջև։
Հռոմեացիներին 10:9-10 — 9 Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես. 10 քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։