Հռոմեացիներին ուղղված նամակի 12-րդ գլուխը շրջադարձային կետ է ամբողջ գրքում։ Առաջին տասնմեկ գլուխներում Պողոս առաքյալը ներկայացնում է Աստծո փրկարար շնորհը, իսկ 12-րդ գլխից սկսում է ցույց տալ, թե ինչպես պետք է այդ շնորհը փոխի հավատացյալի կյանքը։
«Եվ եղե՛ք խոսքի կատարողներ, այլ ոչ թե միայն լսողներ…»։ (Հակոբոս 1.22)
Հետաքրքիր է, որ այս գլխում Պողոսը երեք անգամ խոսում է մարմնի մասին, և յուրաքանչյուր անգամ այն ավելի խոր իմաստ է ստանում։
-
- Մեր անձնական մարմնից
- Քրիստոսի Մարմնին՝ Եկեղեցուն
- Եվ այն հավատի չափին, որով մենք ծառայում ենք Քրիստոսի Մարմնի մեջ։
Բանալի խոսք. Հռոմեացիներ 12․3–8
1 Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ 2 Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։
3 Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։
4 Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազում անդամներ ունենք, և այդ բոլոր անդամները նույն գործառույթը չունեն, 5 այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։
6 Միայն թե զանազան պարգևներ ունենք ըստ այն շնորհի, որ մեզ տրված է. եթե դա մարգարեության շնորհն է, թող հավատի չափով գործածի, 7 եթե ծառայության, թող ծառայության մեջ լինի, եթե մեկը ուսուցանող է, թող ուսուցանելու մեջ լինի, 8 թե հորդորող է, հորդորանքի մեջ, թե բաշխող է, թող զվարթությամբ կատարի, թե վերակացու է կարգված, ջանասիրությամբ, թե ողորմած է, ուրախությամբ, 9 թող սերը առանց կեղծիքի լինի. չարն ատե՛ք և բարո՛ւն հետևեք։
- Նախ՝ Զոհասեղանը, Ապա՝ Ծառայությունը…
Նվիրիր քո մարմինը Աստծուն — Նվիրվածություն
Հռ. 12.1–2 — …ձեր մարմինները ներկայացնեք որպես կենդանի, սուրբ և Աստծուն հաճելի զոհ…
Պողոսը չի ասում՝ Աստծուն տվեք միայն ձեր սրտի մի մասը, ձեր ժամանակի մի մասը կամ ձեր ունեցվածքի մի մասը։ Նա ասում է՝ «ձեր մարմինները մատուցեք»։ Այլ խոսքով՝ ամբողջովին հանձնեք ձեզ Աստծուն։
Ղուկաս 9․23 — Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը, ամեն օր վերցնի իր խաչը և հետևի ինձ։
Մատթեոս 19.27-29 — 27 Այդ ժամանակ Պետրոսն ասաց Հիսուսին. Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու եկանք քո հետևից. հիմա մեզ ի՞նչ կլինի»։ Հիսուսը նրանց ասաց. …29 Ամեն ոք, ով իմ անվան համար թողել է տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ զավակներին, կամ արտերը, հարյուրապատիկը կստանա ու հավիտենական կյանքը կժառանգի։
Մատթեոս 22:37-39 — Հիսուսը նրան ասաց. Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով (Բ Օր. 6.5)։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ։
- Հին Կտակարանի ողջակեզը ամբողջությամբ դրվում էր զոհասեղանի վրա և ամբողջությամբ այրվում էր Աստծու համար։
- Միայն զոհասեղանին դրված մարմնի մեջ է Աստծո տված հավատը լիարժեք գործում։
Գաղ. 2.20 — Եվ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ողջ իմ մեջ։ ԵԹԵ հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ ինձ սիրեց ու ինքն իրեն ինձ համար զոհեց։
Հռոմեացիներ 12.4 — այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։
Մենք Քրիստոսի Մարմինն ենք — Պատկանելություն
«Մենք, որ շատ ենք, մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ…»
Ուշադրություն դարձրեք հերթականությանը.
Նախ՝ Տուր քո մարմինը Աստծուն։ Հետո՝ Հասկացիր, որ դու Քրիստոսի Մարմնի անդամ ես։
- Այստեղ Պողոսը փոխում է իր ուշադրությունը։
- Նա խոսում է ոչ թե մեր անձնական մարմնի, այլ Քրիստոսի Մարմնի մասին։
- Քրիստոնեությունը երբեք նախատեսված չի եղել միայնակ ապրելու համար։
Յուրաքանչյուր հավատացյալ ունի իր տեղը։
Յուրաքանչյուր անդամ արժեքավոր է։
Յուրաքանչյուր անդամ անհրաժեշտ է։
Աչքը չի կարող ասել ձեռքին. «Քո կարիքը չունեմ»։
Նույն կերպ ոչ մի ծառայություն մյուսից բարձր չէ։
Պարգևները զանազան են, բայց մարմին մեկէ։
Կող. 1.18 — Եվ նա է մարմնի, այսինքն՝ եկեղեցու գլուխը. նա է սկիզբը, մեռելներից անդրանիկը, որպեսզի ամեն բանում նա լինի առաջինը։
Եփ. 4.15-16 — այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք դեպի նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը, որից ամբողջ մարմինը՝ միասնական ու ներդաշնակ, բոլոր հոդերի օգնությամբ, յուրաքանչյուր անդամի ներգործության չափով, աճում է՝ ինքն իրեն սիրո մեջ հաստատելու համար։
Հավատի չափը գործում է Քրիստոսի Մարմնի մեջ — Ծառայություն
3 Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։
Մատթեոս 17.20 — …Եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք…
Պողոսը սովորեցնում է, որ Աստված յուրաքանչյուր հավատացյալի տվել է հավատքի չափ, որպեսզի այդ հավատը գործի Քրիստոսի Մարմնի շինության համար։
Աստված յուրաքանչյուրին տվել է հավատի չափ, և այդ հավատի համաձայն յուրաքանչյուրին վստահել է իր ծառայությունը՝ լինի մարգարեություն, ուսուցում, հորդոր, նվիրատվություն, առաջնորդություն կամ ողորմածություն։
Ինչո՞ւ է Պողոսն այստեղ խոսում հավատի մասին
- Որովհետև ամեն ծառայություն հավատ է պահանջում։
Երեխաներին ծառայելը՝ հավատ է պահանջում…
Քարոզելը՝ հավատ հավատ է պահանջում…
Հիվանդների համար աղոթելը հավատ է պահանջում…
Առատաձեռնորեն տալը՝ հավատ է պահանջում…
- Աստված երբեք մեզ չի կանչում ծառայելու մեր սեփական ուժերով։
Նա տալիս է և՛ պարգևը, և՛ անհրաժեշտ հավատը այդ պարգևը գործադրելու համար։
Ի՞նչ տեսք ունի հավատի չափը փորձությունների մեջ
Հավատի չափը նշանակում է շարունակել ապրել և ծառայել Քրիստոսի Մարմնի մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ կյանքը ծանր է։
- Հոբը շարունակում էր երկրպագել։
Հոբ 1.20–21 — Այն ժամանակ Հոբը վեր կացավ, պատռեց իր վերարկուն, սափրեց իր գլուխը, գետին ընկավ և երկրպագեց։ Եվ ասաց. Մերկ դուրս եկա իմ մոր որովայնից, մերկ էլ այնտեղ պիտի վերադառնամ։ Տերը տվեց, Տերը վերցրեց. օրհնյալ լինի Տիրոջ անունը։
Հոբը չերկրպագեց, որովհետև ամեն ինչ լավ էր։
Նա երկրպագեց, որովհետև Աստված արժանի էր երկրպագության։
Հավատի չափը չի փոխվում հանգամանքների հետ։
- Պողոսն ու Շիղան. ծեծված էին, շղթայված էին, բանտում էին…
Բայց կեսգիշերին նրանք աղոթում և երգում էին Աստծուն։
Նրանք փառաբանում էին հրաշքից առաջ։
- Հավատի չափը շարունակում է հնազանդվել…
Աբրահամ — Աստված մեզ հայտնում է վերջնական նպատակը, բայց քայլ առ քայլ է բացում այնտեղ տանող ճանապարհը։
Եբրայեցիներ 11․17–19 — Նա հավատում էր, որ Աստված նույնիսկ կարող է հարություն տալ Իսահակին։
- Հավատի չափը շարունակում է ներել
Ստեփանոսին քարկոծում էին։ Նրա վերջին խոսքերից մեկն էր.
«Տե՛ր, այս մեղքը նրանց մի՛ համարիր»։
Սա մարդկային ուժ չէր։ Սա Աստծո տված հավատի չափի գործելն էր։
Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում ինձ այս պատգամի միջոցով։