Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Երկինքը. ՏԵՍԱ… ԼՍԵՑԻ… ՈՎՔԵՐ էին երկնքում

Բանալի համարներ. Ժող. 3.11

11 Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաև հավիտենականությունը դրել է մարդկանց սրտում. Բայց մարդը չի կարող սկզբից մինչև վերջը հասկանալ Աստծու արած գործերը։ 

Եբրայեցիներին 8.5 — Ովքեր իրենց ծառայությունն են մատուցում երկնային բաների օրինակով ու շուքով, ինչպես որ Մովսեսին հրաման տվեց, երբ նա խորանը պիտի կառուցեր. Տե՛ս,- ասում է, – որ ամեն բան անես ըստ այն օրինակի, որ քեզ լեռան վրա ցույց տրվեց»։

  • Այսինքն՝ երկրային խորանը պարզապես մի կառույց չէր։ Այն երկնային իրականության օրինակն ու շուքն էր։

  • Ուշադրություն դարձրեք՝ Աստված Մովսեսին չասաց՝ ստեղծիր մի բան քո երևակայությամբ։ Նա ասաց՝ կառուցիր ըստ այն օրինակի, որ քեզ ցույց տրվեց։

Հովհաննես 1.51 Հիսուսն ասաց Նաթանայել. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ բարձրանում և իջնում են Մարդու Որդու վրա։

Գործք 7.55 – Իսկ նա, Սուրբ Հոգով լցված, դեպի երկինք նայեց ու տեսավ Աստծու փառքը և Հիսուսին՝ Աստծու աջ կողմում կանգնած։

Գործք 10.11 – Տեսավ երկինքը բացված ու մեծ սփռոցի պես մի բան՝ չորս ծայրից վերևից կախված, երկրի վրա իջնելիս։

Հայտնություն 1.7 — Ահա նա գալիս է ամպերով, և ամեն աչք պիտի տեսնի նրան, նաև նրանք, ովքեր խոցեցին նրան, և երկրի բոլոր ցեղերը նրա պատճառով պիտի ողբան։ Այո՛, ամեն։

Հայտնություն 1.11 — Այն, ինչ տեսնում ես, գրի՛ր գրքում և ուղարկի՛ր յոթ եկեղեցիներին…

Հայտնություն 1.19 — Ուրեմն գրի՛ր այն, ինչ տեսար, ինչ որ կա և ինչ որ սրանից հետո պիտի լինի…

Հայտնություն 10.4 — Երբ յոթ որոտներն իրենց ձայնով խոսեցին, պիտի գրեի, սակայն երկնքից մի ձայն լսեցի, որն ասում էր. Կնքի՛ր այն, ինչ յոթ որոտները խոսեցին, և սրանք մի՛ գրիր։

Հովհաննեսն ասում է՝ ես ՏԵՍԱ երկինքը, ես ԼՍԵՑԻ երկինքը, և ես ՏԵՍԱ, թե ՈՎՔԵՐ էին երկնքում։

Ի՞նչ ՏԵՍԱՎ Հովհաննեսը։

  • Հովհաննեսը երկնքի մասին ենթադրություններ չէր անում. նա ասում էր՝ «ՏԵՍԱ»։

«Տեսա մի դուռ՝ բացված երկնքում»։
«Տեսա գահի վրա Նստողին և Նրա ձեռքի գիրքը»։
«Տեսա Գառին՝ գահի կենտրոնում»։
«Տեսա մի մեծ բազմություն»՝ գահի և Գառան առաջ»։
«Տեսա երկնքում բացվում է վկայության խորանի տաճարը»։
«Տեսա երկինքը բացված» և սպիտակ ձին»։
«Տեսա մեծ սպիտակ գահը»։
«Տեսա նոր երկինք և նոր երկիր»։
«Տեսա Նոր Երուսաղեմը՝ երկնքից իջնելիս»։

  1. Հովհաննեսը ՏԵՍԱՎ — Աստծո սկզբնական ծրագրի իրականացումը։
  • Այն, ինչ Աստված սկսեց Ծննդոցում, Հովհաննեսը տեսնում է կատարված Հայտնության մեջ։

Ծննդոցում՝ պարտեզ։
Հայտնության մեջ՝ քաղաք և պարտեզ։

Ծննդոցում՝ կենաց ծառ։
Հայտնության մեջ՝ կրկին կենաց ծառ։

Ծննդոցում՝ Աստված մարդու հետ։
Հայտնության մեջ՝ Աստված հավիտյան մարդու հետ։

  • Մեղքը խաթարեց այդ աշխարհը։ Բայց հետաքրքիրն այն է, որ Աստված երբեք չփոխեց Իր նպատակը։
  • Հովհաննեսը տեսավ Աստծո սկզբնական ծրագրի վերջնական իրականացումը։

Հայ. 22.1-2 – 1 Եւ ցույց տվեց ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստուծո եւ Գառի աթոռից։  2  Եվ նրա հրապարակի մեջտեղում՝ գետի այս ու այն կողմերում, կենաց ծառն էր, որ տասներկու պտուղ էր տալիս. ամեն ամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևները ազգերին բժշկելու համար էին։ 

«Այլևս մահ չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ» (Հայտնություն 21.4)։

Լավագույն հարցը սա է․ «Ո՞վ է ուտելու Կենաց ծառի պտուղներից»։

    1. Քո հավատքը հաղթում է աշխարհին

Հայ. 2.7 – 7  Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Հաղթողին թույլ կտամ ուտել կենաց ծառից, որ Աստծու դրախտի մէջ է։

որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։ Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է (Ա Հովհ. 5.4-5)

    1. Քո սերը վկայում է, որ դու պատկանում ես Աստծու ընտանիքին։

Ամեն ոք, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված, և ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, նրանից ծնվածին էլ է սիրում։ Նրանով ենք ճանաչում, որ սիրում ենք Աստծու զավակներին, երբ սիրում ենք Աստծուն և նրա պատվիրանները պահում։ (Ա Հովհ. 5.1-5)

Ի՞նչ ԼՍԵՑ Հովհաննեսը։

  1. Հովհաննեսը ԼՍԵՑ — Երկինքը երաժշտության և երկրպագության վայր է

Հայտնություն 5.11 — «Տեսա և լսեցի բազմաթիվ հրեշտակների ձայնը…»

Հայտնություն 14.2 — «Երկնքից մի ձայն լսեցի… քնարահարների ձայնի պես…»

Հայտնություն 19.1 — «…լսեցի երկնքում մեծ բազմության բարձր ձայնի պես մի ձայն… Ալելուիա»։

Հովհաննեսը ոչ միայն տեսավ երկինքը. նա լսեց երկինքը։

  • Պողոսը լսեց բաներ, որ մարդկային լեզուն չի կարող նկարագրել։

2 Կոր. 12.3-4 –  3 Գիտեմ նաև այնպիսի մարդու, չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի. 4 Որ հափշտակվեց դրախտի մեջ ու անպատմելի բաներ լսեց, որ մարդը չպետք է խոսի դրանց մասին։

Եթե ցանկանում ես իմանալ, թե ինչ է հնչում երկնքում, երգիր Հովհաննեսի լսածը։

Փրկությունը մեր Աստծունն է,
Որ գահին է բազմել,
Օրհնությունը Գառնուկինն է,
Որ գահին է բազմել։

Ամեն օրհնություն, փառք, իմաստություն,
Գոհություն և պատիվ, զորություն, կարողություն՝
Մեր Աստծուն, մեր Աստծուն
Հավիտյանս հավիտենից, Ամեն։

Երկինքը լի է գովաբանության ձայներով։

  • Հիշե՛ք, թե ինչպես է երկինքը տոնում մեկ մարդու փրկության համար։

Ղուկ. 15.25 — …եւ երբոր եկավ տանը մոտեցավ, երգերի և պար գալու ձայնը լսեց։  

Ա Կոր. 2.9 — այլ ինչպես գրված է. Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար (Ես. 64.4)։

10 Բայց Աստված մեզ իր Հոգու միջոցով հայտնեց…

Ա Կոր. 13.12 — Այժմ, երբ նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմառդեմ։ Այժմ մասամբ եմ տեղյակ, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես որ նրանից ճանաչվեցի։

ՈՒ՞Մ ՏԵՍԱՎ Հովհաննեսը։

  1. Հովհաննեսը ՏԵՍԱՎ ՄԱՐԴԿԱՆՑ — Երկինքը փրկվածների հանդիպման վայր է

Հայտնություն 7.9 — «Դրանից հետո տեսա, և ահա մի մեծ բազմություն, որին ոչ ոք չէր կարող հաշվել՝ բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից, կանգնած գահի և Գառան առաջ…»։

  • Ուշադրություն՝ Հովհաննեսը դատարկ երկինք չտեսավ։

Նա մարդկանց տեսավ։
Տարբեր ազգերից։
Տարբեր ժողովուրդներից։
Տարբեր լեզուներից։

  • Երկինքը միայն այն վայր չէ, որտեղ մենք հանդիպելու ենք Հիսուսին։ Այն նաև փրկված Աստծո ընտանիքի մեծ հանդիպման վայրն է։

«Արդյո՞ք մենք կճանաչենք իրար երկնքում»։

Հովհաննեսի նկարագրած երկինքը անանուն հոգիների մշուշոտ աշխարհ չէ։ Նա տեսնում է մարդկանց, ազգեր, բազմություն և միասնական երկրպագություն։

Հովհաննեսն ասում է՝ ես ՏԵՍԱ երկինքը, ես ԼՍԵՑԻ երկինքը, և ես ՏԵՍԱ, թե ՈՎՔԵՐ էին երկնքում։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով