Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ինչպիսի՞ Հայր Է Մեր Աստվածը

Բանալի խոսք. Ղուկաս 15․11-32

Այս առակը գտնվում է Ղուկաս 15-րդ գլխում, որը պատմում է կորածի մասին.

Կորած ոչխարը (Ղուկաս 15․1-7)

Կորած դրամը (Ղուկաս 15․8-10)

Կորած «Անառակ» որդին (Ղուկաս 15․11-32)

  • Յուրաքանչյուր պատմության մեջ ինչ-որ արժեքավոր բան կորչում է, ապա գտնվում։

որովհետև Մարդու Որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու։ (Ղուկաս 19.10)

Կորած ոչխարը չէր կարող ինքն իրեն գտնել։

Կորած դրամը չէր կարող ինքն իրեն գտնել։

Կորած որդին չէր կարող վերադառնալ առանց Հոր սիրո ու ողորմության։

  • Սուրբ Գրքում Աստծո՝ որպես Հոր առաջին հստակ բացահայտումը հանդիպում ենք Բ Օրինաց 32․6-ում.

Նա չէ՞ քո Հայրը, քեզ գնողը, որ ստեղծեց քեզ ու հաստատեց։

Ուշադրություն դարձրեք, որ հենց Աստծուն Հայր կոչելուց անմիջապես հետո Մովսեսը նկարագրում է, թե ինչպիսի՛ Հայր է Նա։

10 Նրան գտավ ամայի մի երկրում, Վայրի, ոռնացող անապատում. Շրջապատեց նրան, խրատեց նրան, Նրան պահպանեց իր աչքի բիբի պես։

11  Ինչպես արծիվն իր բույնն է քրքրում, շուռ է գալիս իր ձագերի վրա, տարածում է իր թևերը, վերցնում է նրանց և տանում իր թևերի վրա, այնպես Տե՛րը միայն ման ածեց նրան:

Սա շատ կարևոր է, որովհետև Սուրբ Գրքում առաջին անգամ, երբ Աստված կոչվում է Հայր, Նա ներկայացվում է որպես հոգատար, պաշտպանող, առաջնորդող և խնամող Հայր։

Բ Օրինաց 32-ում Հայրը գտնում է Իր ժողովրդին անապատում,

Հայրը սպասում է Իր կորած որդուն, որը մոլորվել էր աշխարհի անապատում։

Բ Օրինաց 32-ում Հայրը կրում է Իր զավակներին իր թևերի վրա,

Հայրը վազում է դեպի իր որդին, գրկում նրան և Իր սիրո թևերի տակ ընդունում։

Բ Օրինաց 32-ում Հայրը պահպանում է նրանց իր աչքի բիբի պես,

Ղուկաս 15-ում Հայրը ծածկում է որդու ամոթը և վերականգնում նրան պատմուճանով, մատանիով և կոշիկներով։

Բ Օրինաց 32-ում Հայրը կերակրում և օրհնում է Իր ժողովրդին,

Ղուկաս 15-ում Հայրը խնջույք է պատրաստում Իր վերադարձած որդու համար։

Հոր սիրտը երբեք չի փոխվել։ Նա այն Հայրն է, որ փնտրում, պաշտպանում, և վերականգնում է… կրկին ու կրկին

11 Դարձյալ ասաց. Մի մարդ երկու որդի ուներ։ 12 Նրանցից կրտսերը հորն ասաց. Հա՛յր, տո՛ւր ինձ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժինը։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։

1. Հայրը ազատություն է տալիս

Հա՛յր, տո՛ւր ինձ ունեցվածքիցդ… սա կրտսեր որդու աղոթքն էր։

  • Որդու վերաբերմունքը իր Հոր հանդեպ

Նա ցանկանում էր Հոր օրհնությունները, բայց ոչ Հոր ներկայությունը։

Եթե ազնիվ լինենք, մեր աղոթքների մեծ մասը ինչի՞ շուրջ է պտտվում։

«Տե՛ր, տուր ինձ առողջություն»։

«Տե՛ր, տուր ինձ աշխատանք»։

«Տե՛ր, տուր ինձ հաջողություն»։

«Տե՛ր, տուր ինձ պատասխան»։

Սրանք սխալ աղոթքներ չեն, որովհետև Հայրը սիրում է տալ Իր զավակներին։ Բայց երբեմն պետք է ինքներս մեզ հարցնենք.

Իմ աղոթքներում ավելի շատ հնչո՞ւմ է. «Հա՛յր, տո՛ւր ինձ…»

թե՞. «Հա՛յր, վերցրո՛ւ իմ սիրտը, իմ կամքը, իմ կյանքը և օգտագործիր այն Քո փառքի համար»։

  • Հոր անսահման սերը իր որդու հանդեպ

Հայրը նրան ընտրության ազատություն տվեց։ Աստված մարդուն տվել է ազատ կամք։ Սերը չի կարող պարտադրվել։

Դեռ Եդեմի պարտեզում Աստված մարդուն ընտրության հնարավորություն տվեց։

«Կյանքն ու մահը դրեցի քո առաջ… ընտրի՛ր կյանքը» (Բ Օրինաց 30․19)

Ղուկաս 15․13-20  — Եվ երբ ամբողջն սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, ինքն էլ սկսեց չքավոր դառնալ։

Որդին վատնում է ամեն ինչ։

Նա կորցնում է․ Իր ժառանգությունը, արժանապատվությունը, հարաբերությունն ու նպատակը… և վերջապես հայտնվում է խոզեր արածեցնելու մեջ։

  • Մեղքը միշտ ազատություն է խոստանում, բայց ստրկություն է բերում։

Մեղքի վարձքը մահն է… (Հռ.6․23)

Ղուկաս 15.17-18 — Եվ սթափվելով՝ ասաց. Քանի՜ վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ հորս մոտ գնամ ու նրան ասեմ. Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։

  • Ապաշխարությունը սկսվում է այն ժամանակ, երբ մարդը տեսնում է իր իրական վիճակը։

Ուշադրություն դարձրեք հորը․ «Ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ» (Ղուկաս 15.20)

Տիրոջ աչքերը շրջում են ամբողջ երկրով մեկ (Բ Մն. 16․9)

2. Հայրը վազում է դեպի կոտրված մարդը

Հայրը նրան տեսավ և ԳԹԱՑ. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։ (Ղուկաս 15.20)

Այս երեք գործողությունները՝ վազեց, վզովն ընկավ և համբուրեց (Մարիամը և Հուդան), հակասում էին այն ժամանակվա հրեական հասարակության սովորույթներին և ընդգծում են հոր անսահման սերը։

  • Համայնքը ընդունեց որդուն որովհետև

Հայրը ծածկեց որդու ամոթը, նախքան ուրիշները կդատապարտեին նրան։ Ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսը խաչի վրա ծածկեց մեր ամոթը։

3. Հայրը վերականգնում է Որդու ինքնությունը

Որդին սկսեց իր պատրաստած խոսքը․

Արժանի չեմ այլևս քո որդին կոչվելու։ Բայց հայրը ընդհատեց նրան։  Նա նույնիսկ թույլ չտվեց ավարտել՝ ծառա դառնալու խնդրանքը։

Փոխարենը հրամայեց.

Իսկույն բերե՛ք լավագույն պատմուճանը։

Մատին մատանի՛ դրեք

Ոտքերին՝ կոշիկներ

  • Հայրը ոչ միայն ներում է, այլև վերականգնում է։

Եկեղեցին պետք է ուրախությամբ ընդունի փոխված կյանքերը։

Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք (Ա Հով. 3.1)

4. Հայրը ուրախանում է փրկության համար

Ղուկաս 15․23-24 —Բերե՛ք պարարտ եզը, մորթե՛ք. ուտենք, ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց։ 

Իսկ նրա ավագ որդին դաշտում էր։ Մինչ գալիս էր, մոտեցավ տանը, երգերի ու պարերի χορός (choros շրջանաձև պար) ձայն լսեց։

Ասում եմ ձեզ. այդպես էլ Աստծու հրեշտակների մոտ ուրախություն կլինի մեկ ապաշխարած մեղավորի համար։(Ղուկաս 15․10)

5. Հայրը սիրում է երկու որդիներին

Ավագ որդին բարկացավ։

Կրտսեր որդին ներկայացնում է բացահայտ մեղավորներին,  իսկ ավագ որդին ինքնարդար կրոնական մարդկանց։

Մեկը կորած էր անառակության մեջ իսկ Մյուսը՝ իր Հոր տան մեջ…

  • Բայց հայրը դուրս եկավ երկուսի մոտ էլ։
    Ուշադրություն դարձրեք.
    Հայրը թողեց խնջույքը և գնաց ավագ որդու հետևից։

Սա բացահայտում է Աստծո սերը թե՛ ապստամբների, թե՛ տան մեջ բնակվողների հանդեպ։

Եսայի 53.6 — Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։

Ղուկաս 15:5-6 — …նրան իր ուսերին կդնի և տուն գալով՝ բարեկամներին ու հարևաններին կկանչի ու նրանց կասի. Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև իմ կորած ոչխարը գտա։

  • Մարդը կարող է հեռու լինել Աստծուց թե՛ աշխարհի մեջ, թե՛ եկեղեցու նստարանին։ Հոր հրավերը երկուսին էլ է ուղղված։
Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում  ինձ այս պատգամի միջոցով։