Բանալի խոսք. Գ Թագավորաց 21․1–3, 19
1 Այս դեպքերից հետո. հեզրայելացի Նաբովթը մի այգի ուներ Հեզրայելում՝ Սամարիայի թագավոր Աքաաբի պալատի մոտ։ 2 Եվ Աքաաբը խոսեց Նաբովթի հետ և ասաց. Քո այգին ի՛նձ տուր, որ ինձ համար կանաչեղենի պարտեզ լինի, որովհետև այն իմ տան մոտ է, և ես նրա փոխարեն նրանից լավ մի այգի կտամ քեզ, կամ եթե հաճելի է թվում քեզ, ինչ նրա գինն է, փող կտամ»։ 3 Բայց Նաբովթն ասաց Աքաաբին. Քա՛վ լիցի ինձ Տիրոջից, որ ես իմ հայրերի ժառանգությունը քեզ տամ։
Նաբովթ անունը (եբրայերեն՝ נָבוֹת, սովորաբար նշանակում է «պտուղներ», «պտղաբերություն», «բերք» կամ «արդյունք»։
Պահպանեք Ձեր Հոգևոր Ժառանգությունը
Աքաաբ թագավորը ցանկացավ Նաբովթի այգին։
Սուրբ Գրքում «այգին» պարզապես հողակտոր չէ։ Այն խորհրդանշում է Աստծո վստահած ժառանգությունը։
«Տեր Աստված մարդուն վերցրեց և դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի այն մշակի և պահպանի» Ծն. 2․15
Աքաաբ առաջարկեց. ավելի շատ փող, ավելի լավ հող, ավելի մեծ հնարավորություն…
Բայց Նաբովթը պատասխանեց.
Քա՛վ լիցի ինձ Տիրոջից, որ ես իմ հայրերի ժառանգությունը քեզ տամ։
Նաբովթը հասկանում էր մի բան, որը Աքաաբը չէր հասկանում։
- Կան բաներ, որոնք վաճառքի ենթակա չեն։
Երբեք մի՛ փոխանակեք ձեր երկրպագությունը…
ձեր համոզմունքները, ձեր ազնվությունը, ձեր եկեղեցին, ձեր աղոթքի կյանքը, ձեր երեխաներին, ձեր ամուսնությունը, ձեր Սուրբ Հոգու ներկայությունը…
- Եսավը մեկ կերակուրի համար վաճառեց իր անդրանիկության իրավունքը։
- Եթե ձեզ առաջարկեն ավելի շատ փող, բայց դրա դիմաց պետք է զոհաբերեք ձեր հավատքը՝ ի՞նչ կանեք։
ավելի լավ ժամանակավոր հաճույք… ի՞նչ կանեք։
- Նաբովթը հասկացել էր որ այգու Տերը Աստված է…
Զորաց Տիրոջ այգին Իսրայելի տունն է… Եսայի (5.1-7)։
Մարկոս 12.7-9 — Բայց երբ մշակները տեսան, որ նա գալիս է, միմյանց ասացին. Սա է ժառանգը. եկեք նրան սպանենք, և ժառանգությունը մերը կլինի։ Եվ նրան բռնեցին, սպանեցին ու այգուց դուրս նետեցին։ Արդ այգու տերն ի՞նչ կանի. կգա ու մշակներին կորստյան կմատնի և այգին կտա ուրիշներին։
Ես եմ ճշմարիտ որթատունկը, և Իմ Հայրը մշակն է…
- Այս առակը բացահայտում է սատանայի իրական ռազմավարությունը։ Նրա նպատակը միայն վնաս պատճառելը չէ, այլ ժառանգությունը խլելը։
- Հիշիր։ Աստված քեզ նույնպես վստահել է «մի այգի».
Քո ընտանիքը, քո երեխաները, քո ծառայությունը, քո եկեղեցին…
Մի օր Տերը կգա և կհարցնի. «Ի՞նչ արեցիր այն ամենի հետ, ինչ քեզ վստահեցի»։
Քա՛վ լիցի ինձ Տիրոջից, որ ես իմ հայրերի ժառանգությունը քեզ տամ։
Սաղ. 127․3 — Ահա՛, որդիները Տիրոջ ժառանգությունն են…
Սատանայի առաջին և ամենաարդյունավետ զենքը ձեր ժառանգության դեմ վիրավորանքն է։
- Հովսեփը դրա լավագույն օրինակն է։
Հովսեփը կարող էր դառնանալ։ Նա կարող էր դառնանալ իր եղբայրների նկատմամբ։
Բայց նա ընտրեց ներել։
Մանասե, որը նշանակում է «մոռացություն» կամ «Աստված ինձ մոռացնել տվեց», և Եփրեմ, որը նշանակում է «պտղաբերություն» կամ «Աստված ինձ պտղաբեր դարձրեց»։
Թեպետ դուք խորհեցիք իմ դեմ չարիք գործել, բայց Աստված խորհեց այն փոխել բարիքի, որպեսզի աներ այն, ինչ եղավ այսօր, այսինքն՝ շատ ժողովուրդ ապրեցներ (Ծննդոց 50.20)։
Աստված Պաշտպանում է Այն, Ինչ Իրեն Է Պատկանում
Աստված խստորեն դատեց Աքաաբին…
- Աքաաբը ձեռք բերեց այգին, բայց կորցրեց իր տունը։
Աքաաբի արքայական տոհմը վերացավ։
Հեզաբելը սպանվեց, և շները լակեցին նրա արյունը…
Աքաաբի ամբողջ արքայական տունը՝ նրա յոթանասուն որդիներիը, թոռները արքայական ժառանգությունը չշարունակվեցին որպես իշխող տուն։
Քո դեմ շինված ոչ մի զենք հաջողություն չի ունենա (Ես. 54․17)։
- Նաբովթը կորցրեց իր կյանքը, բայց չվաճառեց իր ժառանգությունը։
Դժոխքը չի կարող հաղթել այն ընտանիքին, որը քայլում է Աստծո ուխտի մեջ։
Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց, իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց նրանով (Կող. 2.14-15):
Այսօր նորոգի՛ր քո ուխտը Աստծո հետ։
Ոմանք միգուց է ասեն.
Իմ ընտանիքը երբեք չի ծառայել Աստծուն։
Եվ այդպես, ես հոգևոր ժառանգություն չունեմ։
- Բայց բարի լուրն այն է, որ ձեր ժառանգությունը սկսվում է Խաչից։
Երբ դուք վերստին ծնվում եք, Աստված դառնում է ձեր Հայրը և դուք դառնում եք Նրա ընտանիքի անդամը։
Հռոմեացիներ 8-րդ գլուխն ասում է, որ մենք դառնում ենք.
«Աստծո ժառանգներ և Քրիստոսի հետ համատեղ ժառանգակիցներ»։
Սատանան Ստության հայրն է
- Սատանայի ամենամեծ զենքը միշտ եղել է սուտը։
Նա ստեց Եվային Եդեմի պարտեզում։
Նա ստեց Եսավին՝ համոզելով, որ ժամանակավոր հաճույքն ավելի արժեքավոր է, քան անդրանիկության իրավունքը։
Նա փորձեց դառնությամբ կործանել Հովսեփի ապագան։
«Սա է ժառանգը. եկե՛ք սպանենք նրան, և ժառանգությունը մերը կլինի» (Մարկոս 12․7)։
- Մի՛ հավատացեք սատանայի ստերին։ Հավատացե՛ք Աստծո խոստումներին։
Աստված կարող է ընտանիքներ վերականգնելու, սերունդներ բժշկելու, անեծքներ կոտրելու։
Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանն եմ դրել, չպիտի պակասեն քո բերանից, քո զավակների բերանից և քո զավակների զավակների բերանից,- ասում է Տերը,- այսուհետև մինչև հավիտյան»։ (Ես. 59․21)
Հարցրե՛ք ինքներդ ձեզ.
- Ի՞նչ հոգևոր ժառանգություն եմ թողնում իմ երեխաներին։
- Ի՞նչ արժեքներ կապրեն իմ ընտանիքում քառասուն տարի հետո։
- Պաշտպանո՞ւմ եմ իմ ժառանգությունը, թե՞ անտեսում այն։