Բանալի համարներ. Գործք 1.1-8
1 Առաջին գիրքը, որ գրեցի, այն ամենի մասին էր, ո՛վ Թեոփիլե, ինչ Հիսուսը սկզբից արեց և ուսուցանեց 2 մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով իր ընտրյալ առաքյալներին պատվիրեց և համբարձվեց, 3 որոնց իսկ իր չարչարանքներից հետո բազում ապացույցներով կենդանի ներկայանալով՝ քառասուն օրերի ընթացքում հայտնվեց նրանց և Աստծու արքայության մասին խոսեց։ 4 Որքան ժամանակ որ միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր. Չհեռանա՛ք Երուսաղեմից, այլ Հոր խոստմա՛նը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք. 5 որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով։
6 Աշակերտներն իրար միացան և նրան հարցրին՝ ասելով. Տե՛ր, այս ժամանա՞կ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու։
7 Եվ Հիսուսն ասաց նրանց. Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներն իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։ 8 Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։
«Տե՛ր, այս ժամանակո՞ւմ ես վերականգնելու Իսրայելի թագավորությունը»։
Ճիշտ հարց, բայց ոչ ամբողջական պատկեր
Նրանք սխալ չէին։ Նրանք սպասում էին՝ Ազգային վերականգնման,
Քաղաքական ազատության, Տեսանելի հաղթանակի…
- Նրանք տեսել էին խաչը… տեսել էին հարությունը… Եվ հիմա սպասում էին վերականգնման։
- Անկեղծորեն՝ մենք էլ ենք նույնը ուզում։ Այսօր մարդիկ նույն հարցն են տալիս․
«Կվերականգնվի՞ իմ առողջությունը»
«Կվերականգնվի՞ իմ ֆինանսները»
«Կվերականգնվի՞ իմ ընտանիքը»
բայց հաճախ, ինչպես աշակերտները, մենք վերականգնումը սահմանափակում ենք միայն տեսանելիով։
Հիսուսը անում է մի անսպասելի բան։
փոխում է ուշադրության ուղղությունը դեպի վերականգնումը, որը սկսվում է ներսից։
Ղուկաս 17.21 — որովհետև ահա Աստծու արքայությունը հենց ձեր ներսում է։
1. Աստված վերականգնում է Իր Արքայությունը քո ներսում
Ես սա անվանում եմ «անտեսանելի արքայություն»։
Հովհաննես 3.3-6 — 3 Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը վերստին չծնվի, Աստծու արքայությունը չի կարող տեսնել»։
4 Նիկոդեմոսը նրան ասաց. Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է. մի՞թե կարող է երկրորդ անգամ իր մոր որովայնը մտնել ու ծնվել։ 5 Հիսուսը պատասխանեց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը։ 6 Մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։
Հռ.14.17 — Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։
2. Աստծո արքայությունը գործում է ներսից դեպի դուրս
8 Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։
Գործք Առաքելոց 4.13 — Եվ Պետրոսի ու Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և հասկանալով, որ անուսում ու տգետ մարդիկ են, զարմացած էին, որովհետև նրանց ճանաչում էին իբրև Հիսուսի հետևորդների։
- Վախկոտ աշակերտները դարձան համարձակ վկաներ…
Գործք Առաքելոց 17.6 — Սրանք, որ աշխարհը տակնուվրա են արել, այստեղ էլ են հասել։
Եսայի 49.6 — ես քեզ նաև ազգերի համար լույս կդարձնեմ, որպեսզի իմ փրկությունը հասնի մինչև երկրի ծայրերը։
Ավետարանը սկսվեց Երուսաղեմից, hասավ մինչև երկրի ծայրերը և այսօր վերադառնում է դեպի իր սկզբնակետը
Աստծո արքայությունը երկրի վրա է հաստատվում
Գործք 1.11— Ո՛վ գալիլեացիներ, ի՞նչ եք կանգնել ու երկինք նայում։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսաք երկինք գնալիս։
Խնդրում եմ կողքինիդ ասա. նույն կերպ էլ պիտի գա
Տեր Հիսուս գնաց երկինքը,
Ամպերով Նա շուտ պիտի վերադառնա,
Ամպերով Նա պիտի գա, (2)
Ամպերով Նա շուտ պիտի վերադառնա։
Ալելուիա՜ (2), Հիսուս շուտով պիտի գա, պիտի գա,
Ալելուիա՜ (2), Հիսուս փառքով պիտի գա։
Հարցը սա է՝ որտե՞ղ է Նա գալու
Նա վերադառնալու է նույն տեղը՝ Ձիթենյաց լեռը
Զաքարիա 14.4 — Այդ օրը նրա ոտքերը կանգնած կլինեն Ձիթենյաց լեռան վրա, որ Երուսաղեմի դիմաց է դեպի արևելք։ Եվ Ձիթենյաց լեռը միջից կպատռվի դեպի արևելք և արևմուտք. խիստ մեծ հովիտ կլինի, և սարի կեսը կքաշվի դեպի հյուսիս, իսկ կեսը՝ դեպի հարավ։
Որտե՞ղ։ Երուսաղեմում՝ իր խոստման կատարման վայրում։
Ամովս 9.11-12 — 11 Այդ օրը պիտի կանգնեցնեմ Դավթի ընկած տաղավարը և պիտի նորոգեմ նրա ճեղքերը, պիտի վերականգնեմ և այն պիտի վերակառուցեմ վաղեմի օրերի պես, 12 որպեսզի նրանք տիրանան Եդովմի մնացորդին և այն բոլոր ազգերին, որոնք կոչվում են իմ անունով»,- ասում է Տերը, որ այս բաներն է անում։
- Ահա ճիշտ հարցի ամբողջական պատկերը՝ իր լիակատար բացահայտմամբ։