Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Հարուցյալ Թագավորը

Բանալի համարներ. Հայտնություն 1.4-8

4 Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղություն նրանից, որ Է, նաև որ էր և որ գալու է, և այն յոթ Հոգիներից, որ նրա գահի առաջ են, 5 և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելներից և իշխանը երկրի թագավորների։ 

7 «Ահա նա գալիս է ամպերով, և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաև նրանք, որ խոցեցին նրան, և նրա վրա պիտի ողբան երկրի բոլոր ազգերը։ Այո՛, ամե՛ն»։ 8 «Ես եմ Ալֆան ու Օմեգան (սկիզբն ու վերջը)»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։

  • Այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն հիշելու մի իրադարձություն, այլ նշելու մի հաղթանակ՝ կենդանի և հավիտենական իրականություն։ Զատիկը միայն դատարկ գերեզմանի մասին չէ, այլ իշխող Թագավորի մասին է։

Նա անդրանիկն է մեռելներից,

Նա իշխանն է երկրի թագավորների,

Նա, որ Է, որ էր և որ գալու է։

Սա պարզապես աստվածաբանություն չէ՝ սա մեր հույսն է։

1. Նա անդրանիկն է մեռելներից

Հիսուսը առաջինն է նոր կյանքի հարության մեջ։

Ա Կոր. 15.20 — Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել:

Հարց. Բայց մեկը կասի. Մեռելներն ինչպե՞ս են հարություն առնում և ի՞նչ մարմնով են գալու (Ա Կոր. 15.35)

Պատասխան. Աստված նրան մարմին է տալիս, ինչպես որ կամենում է. սերմերից ամեն մեկին՝ իր մարմինը (Ա Կոր. 15.38):  Թռթուռի օրնիակը

Պողոսը այստեղ բացատրում է մի խոր ճշմարտություն՝ այն, ինչ ցանվում է, նույն ձևով չի մնում։

Սերմը փոխվում է

Մարմինը փոխվում է

Կյանքը նոր ձև է ստանում

Թրթուռը սողում է գետնի վրա։ Նրա կյանքը սահմանափակ է։ Բայց մի պահ գալիս է, երբ նա մտնում է բոժոժի մեջ։ Այնտեղ տեղի է ունենում մի հրաշք՝

Հին ձևը վերանում է և Նորն է ձևավորվում։

Եվ վերջում՝ նա դուրս է գալիս որպես թիթեռ։

Ցանվում է ապականությամբ հարություն է առնում անապականությամբ

Ցանվում է անպատվությամբ հարություն է առնում փառքով (Ա Կոր. 15.42–43)

Որ կփոխի մեր խոնարհ մարմինը, որպեսզի լինի նման Նրա փառավոր մարմնին (Փիլ. 3.21):

Աստված տալիս է նոր մարմին, նոր կյանք և ամբողջական փոփոխություն

Հարությունը նաև թագադրություն էր։

2. Իշխանն է երկրի թագավորների

Հիսուսը ոչ միայն ապրում է — Նա իշխում է։

Մատ. 28.18 — Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։

Ղուկաս 4.6 — Եվ սատանան նրան ասաց. «Այս ամբողջ իշխանությունն ու սրանց փառքը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, և ում ցանկանում եմ, տալիս եմ այն։

Փիլ. 2.9-11 — Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան և մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար:

Հարությունը խոստում է Նրա վերադարձի։

3. Որ Է, որ էր եվ որ գալու է

Եբրայեցիս 13.8 — Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։

  • Նա միայն անցյալի Փրկիչ չէ — Նա ներկայի Տեր է և ապագայի Թագավոր։

Հայտ. 22.12–13 — Ահա շուտով գալիս եմ… Ես եմ Ալֆան և Օմեգան։

Գործք. 1.11 — Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսաք երկինք գնալիս։

Հարությունը նոր կյանքի սկիզբն է։

Ա Պետրոս 1.3-5 — Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ, այն անեղծ, անարատ ու անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է ձեզ համար, որ Աստծու զորությամբ հավատով պահպանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին։

Անդրանիկն է մեռելներից

Իշխանն է երկրի թագավորների

Որ Է, որ էր և որ գալու է

«Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի» 

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով: