Բանալի համարներ. Ել. 30.22–33
22 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 23 Վերցրո՛ւ քեզ մոտ լավագույն համեմունքներ. 6 կգ զմուռս, դրա կեսի չափ այսինքն 3 կգ անուշահոտ դարչին, 3 կգ անուշաբույր խնկեղեգ, 6 կգ կասիա, և 3.5 լիտր ձիթայուղ։
25 Դրանով սուրբ օծության յուղ կպատրաստես՝ յուղագործի արհեստով բաղադրված։ Դա սուրբ օծության յուղ կլինի։ 26 Դրանով կօծես ժողովի վրանը, վկայության տապանակը, 27 զոհասեղանն ու նրա բոլոր անոթները, աշտանակն ու նրա սպասքը, խնկարկության սեղանը, 28 ողջակեզների զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը։ 29 Կսրբագործես դրանք, որ ամենասուրբ լինեն. ինչ որ դիպչի դրանց, սուրբ պիտի լինի։
30 Կօծես Ահարոնին ու նրա որդիներին, կսրբագործես նրանց, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։ 31 Իսրայելի որդիների հետ կխոսես՝ ասելով. Սա ինձ համար սուրբ օծության յուղ պիտի լինի ձեր սերունդների մեջ։ 32 Ուրիշ մարդկանց մարմինները չպետք է օծվեն դրանով. նույն բաղադրությամբ դրա նմանը չպատրաստեք. դա սուրբ է և ձեզ համար էլ սուրբ պետք է լինի։ 33 Ով որ դրա նմանը պատրաստի, կամ ով որ դրանից օտարականի վրա դնի, պիտի վերանա իր ժողովրդի միջից։
Այստեղ Տերը Մովսեսին տալիս է հատուկ բաղադրատոմս Սուրբ օծության յուղի համար։ Այդ յուղը սովորական չէր․ այն սուրբ էր, առանձնացված և նախատեսված միայն Աստծո նպատակների համար։
31 …Սա ինձ համար սուրբ օծության յուղ պիտի լինի ձեր սերունդների մեջ։
1. Յուղը խորհրդանշում է Սուրբ Հոգին
1 Թագ. 16.13 — Սամուելը վերցրեց յուղի եղջյուրը և օծեց նրան իր եղբայրների մեջ, և այդ օրից հետո Տիրոջ Հոգին զորավոր կերպով իջավ Դավթի վրա։
23 Վերցրո՛ւ քեզ մոտ լավագույն համեմունքներ…
Տերը պատվիրում է օգտագործել հինգ բաղադրիչ՝ զմուռսը, դարչինը, խնկեղեգը, կասիան և ձիթայուղը…
- Հինգ թիվը հաճախ կապված է շնորհի ամբողջականության հետ
5 մնաս — իշխանություն հինգ քաղաքների վրա
5 եղբայրները — Ղուկաս 16.28
5 սրահները (Բեթեզդայի ավազան)
5 հացի բազմացումը
5 ինգը իմաստուն …
Հիսուսի հինգ վերքերը
23 Վերցրո՛ւ քեզ մոտ լավագույն հինգը…
Սա ուղակի պատահական չէ․ սա ունի Հոգևոր իմաստ։ Այս յուղը արտացոլում է Քրիստոսի կյանքը մեր մեջ։
Զմուռս, դարչին, խնկեղեգ, կասիա և ձիթապտղի յուղը ամբողջապես արտահայտվեցին Հիսուսի կյանքի և ծառայության մեջ․ Նա կրեց զմուռսի տառապանքը, երբ խաչի վրա զոհվեց մեր մեղքերի համար (Եսայիա 53), Նրա կյանքը լի էր դարչինի քաղցրությամբ, քանի որ Նա հայտնեց Աստծո բարությունն ու շնորհը (Սաղմոս 34.8), Նա ապրեց խնկի ուղիղ և անարատ կյանքով, լինելով առանց մեղքի և կատարյալ հնազանդ (Փիլիպպեցիներ 2.15), Նրա վրա էր կասիայի թագավորական իշխանությունն ու անուշ բույրը, որովհետև Նա Օծյալ Թագավորն էր, արդարությամբ իշխող (Սաղմոս 45.7–8), և վերջապես Նա լիովին օծված էր ձիթապտղի յուղով՝ Սուրբ Հոգով, որ իջավ Նրա վրա և առաջնորդեց ամբողջ ծառայության ընթացքում (Ղուկաս 4.18, Զաքարիա 4.6)։
Մեր կյանքում էլ այսպես է․ Երբ սգում ես, Սուրբ Հոգին քեզ օծում է «զմուռսով»՝ մխիթարելով քեզ… Երբ կյանքը դառնություն է բերում, Նա քեզ տալիս է «դարչինի» քաղցրություն։ Երբ աղոթում ես, Սուրբ Հոգին քո աղոթքները խնկի պես բարձրացնում է Հոր առաջ, և քո պայքարների ժամանակ Նա քեզ օծում է «կասիայի» յուղով՝ քեզ տալով հաղթություն քո թշնամիների դիմաց (Սաղմոս 23.5)։
- Մի կարևոր բան, որ պետք է հիշենք․ այս յուղը սուրբ էր, և արգելված էր այն կրկնօրինակել կամ չարաշահել։ Ինչպես գրված է Ելից 30.32-ում․
32 Ուրիշ մարդկանց մարմինները չպետք է օծվեն դրանով. նույն բաղադրությամբ դրա նմանը չպատրաստեք. դա սուրբ է և ձեզ համար էլ սուրբ պետք է լինի։
Գործք Առաքելոց 8.17-19 — Այդ ժամանակ ձեռքերը նրանց վրա դրեցին, և նրանք Սուրբ Հոգին ստացան։ Սիմոնը, տեսնելով, որ առաքյալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրվում է, նրանց փող առաջարկեց և ասաց. Ի՛նձ էլ այս իշխանությունը տվեք, որպեսզի ում վրա ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանա։
2. Յուղը կնքում և նշանավորում է հավատացյալին
Եփեսացիս 1.13 — Երբ ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք,
«Կնքվել» նշանակում է՝ Սեփականություն
Բ Տիմ. 2.19 — Բայց Աստծու հաստատած հիմքը կանգուն է և այս կնիքն ունի. Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են.
Բ Կոր. 1.21-22 — Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսով հաստատողը և մեզ օծողը Աստված է, որ մեզ նաև կնքեց և Հոգու դրոշմը մեր սրտերի մեջ դրեց։
Հռ. 8.9 — Բայց դուք մարմնին չեք հետևում, այլ Հոգուն, եթե Աստծու Հոգին ձեր մեջ է բնակվում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։
Ելիցի յուղը արտաքին էր, իսկ այժմ Սուրբ Հոգին քո ներսում է և մշտական։
Սուրբ Հոգով լցված կյանքի կոչ
Լցվե՛ք Սուրբ Հոգով, աղոթե՛ք Սուրբ Հոգով, և այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու Նրա զորության ուժով, Սուրբ Հոգու կրակը մի՛ մարեք…
3. Յուղը պատրաստում է հավատացյալին՝ Փեսային դիմավորելու (Մատթեոս 25.1–13)։
Հիսուսի այս առակում նշված են տասը կույսեր՝ հինգը իմաստուն և հինգը հիմար։ Բոլորն ունեին լապտերներ, բայց միայն հինգը ունեին ավել յուղ։
- Խոսքն ասում է որ «Եվ երբ փեսան ուշացավ, բոլորը նիրհեցին ու քնեցին»:
Այդ ժամանակ բոլոր կույսերը վեր կացան ու իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարներն իմաստուններին ասացին. Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերները հանգչում են։
Մատթեոս 25-ի ողբերգությունը այն չէ, որ հիմարները լապտեր չունեին, այլ այն, որ նրանց լապտերներում յուղ չկար՝ Քրիստոսի կյանքը իրենց մեջ։
Իսկ նա պատասխանեց ու ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ. ես ձեզ չեմ ճանաչում։ Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը (Մատթեոս 25.12-13)։
Եվ այսպես՝ ինչո՞ւ հինգ կույսեր։
Կարո՞ղ ենք ասել, որ Ելից 30-ի օծության յուղի հինգ բաղադրիչները գործնականորեն դրսևորված էին միայն այս հինգ իմաստուն կույսերի լապտերների մեջ։
Իմաստուն կույսերը ունեին ամբողջական յուղ, այսինքն՝ Սուրբ Հոգու լիությունն ու Քրիստոսի կյանքի իրական ներկայությունը իրենց մեջ։
Ո՞վ ունի իրական յուղ, և ո՞վ է լցված Սուրբ Հոգով մինչև վերջ