Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ինչպե՞ս Հաղթահարել Վախը

Բանալի խոսք. Հոբ 3.25

Որովհետև այն, ինչից ես ամենից շատ էի վախենում, եկավ ինձ վրա, և այն, ինչից սարսափում էի, պատահեց ինձ։

  • Վախը սատանայի ամենահին զենքերից մեկն է։

Վախը Իսրայելին հետ պահեց Ավետյաց երկիր մտնելուց։

Վախը ստիպեց Պետրոսին ուրանալ Հիսուսին։

Վախը աշակերտներին փակեց վերնատանը Հիսուսի խաչելությունից հետո։

Այնուամենայնիվ, Հիսուսը կրկին ու կրկին ասում էր.

«Մի՛ վախեցեք»։

Աստվածաշնչում հարյուրավոր անգամներ հանդիպում է «մի՛ վախեցիր» հրամանը, որովհետև վախը կարող է դառնալ բանտ, որը մարդուն հեռացնում է Աստծուն վստահելուց։

Հռոմեացիներին 16.20 — Եվ խաղաղության Աստվածը թող շուտով սատանային ձեր ոտքերի տակ խորտակի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի. Ամեն։

Ի՞նչ վախի մասին է խոսում Հոբը

25 Որովհետև այն, ինչից ես ամենից շատ էի վախենում, եկավ ինձ վրա, և այն, ինչից սարսափում էի, պատահեց ինձ։

Հոբ 3.25-ում օգտագործված եբրայերեն բառը «պախադ» (פַּחַד) է։

Այն նշանակում է. Սարսափահ, խոր տագնապ, մշտական ներքին, անհանգստություն

Հետաքրքիր է, որ Հոբ 1-րդ գլխում տեսնում ենք, թե ինչպես էր Հոբը շարունակ զոհ մատուցում իր երեխաների համար՝ ասելով.

«Գուցե իմ որդիները մեղք են գործել…»

Հոբը Աստծուց հեռացած մարդ չէր։ Նա արդար մարդ էր։ Նա սիրում էր Աստծուն։ Սակայն նրա սրտում վախը կամաց-կամաց դարձել էր մշտական ուղեկից։ Նա կարծես մշտապես սպասում էր դժբախտության։

    • Երբ փորձությունը եկավ, նա ասաց.

«Այն, ինչից ես վախենում էի, եկավ ինձ վրա»։

Նոր Կտակարանում ի՞նչ վախի մասին է խոսվում
  • Նոր Կտակարանում «վախ» բառի հիմնական հունարեն բառը φόβος (ֆոբոս) է։

Ա Հովհաննես 4.18 — Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։

Այստեղից էլ առաջացել է անգլերեն Phobia բառը։

Հովհաննեսը խոսում է դատաստանի և պատժի վախի մասին։

Երբ մարդը ճանաչում է Աստծո կատարյալ սերը, այլևս չի ապրում մերժման և դատաստանի վախի մեջ։

  • Հունարեն մեկ այլ բառ, որը թարգմանվում է որպես «վախ», «δειλία» (դեյլիա) բառն է։

Բ Տիմոթեոս 1.7 — Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության։

Այս բառը նկարագրում է. Վախ, խուճապ, սարսափ, հոգեկան տագնապ…

Հովհաննեսը խոսում է դատաստանի և պատժի վախի մասին։

Ուրեմն ի՞նչ վախ ուներ Հոբը

Հոբը պայքարում էր. Տագնապի, սարսափի, աղետի սպասման, ներքին անհանգստության դեմ…

Նա ապրում էր ֆոբոսի կամ դեյլիայի տանջող վախի իշխանության տակ, որովհետև Քրիստոսը մեզ ազատել է դրանցից։

Ինչպե՞ս հաղթահարել վախը
  • Վախը փոխարինիր Աստծո բնավորության հանդեպ վստահությամբ։

Եսայիա 41.10 — Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ…

ՀԻՇԻՐ. Վախը կենտրոնանում է խնդրի վրա, իսկ Հավատը կենտրոնանում է Աստծո ներկայության վրա։

Աստված Իսրայելին չասաց. «Ես բոլոր հսկաներին կվերացնեմ»։

Նա ասաց. Ես քեզ հետ եմ։ 

Կատարյալ սերը վանում է վախը

Հռոմեացիներ 8.38-39 Ոչինչ չի կարող ինձ բաժանել Քրիստոսի սիրուց։

Ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ մի բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց։

Երբ հասկանում ենք, թե Ով է մեր Հայրը, վախը կորցնում է իր իշխանությունը։

Հավատով գործիր՝ նույնիսկ երբ վախ կա

Բ Մնաց. 20.2-3 — Ոմանք եկան և տեղեկացրին Հոսափատին՝ ասելով. Քեզ վրա մեծ բազմություն է գալիս ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասանթամարում են, այսինքն՝ Ենգադդիում։ Հոսափատը վախեցավ, երեսն ուղղեց դեպի Տերը՝ փնտրելու նրան, և ծոմապահություն հայտարարեց ամբողջ Հուդայում։

Հեսուն դեռ պետք է անցներ Հորդանանը։

Դավիթը դեռ պետք է հանդիպեր Գողիաթին։

Պետրոսը դեռ պետք է դուրս գար նավակից։

ՀԻՇԻՐ. Խիզախությունը վախի բացակայությունը չէ։

Խիզախությունը Աստծուն հնազանդվելն է՝ նույնիսկ վախի ներկայությամբ։

Հրշեջները նույնպես վախ են զգում։ Զինվորները նույնպես վախ են զգում։ Միսիոներները նույնպես վախ են զգում։

Տարբերությունն այն է, որ նրանք չեն թողնում, որ վախը ղեկավարի իրենց կյանքը։

    • Աստվածաշնչյան օրինակներ

Դավիթը — Որ օրը որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ (Քեզ պիտի վստահեմ) Սաղմոս 56.3։

Մատթեոս 14.27-33 — Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք։ Պետրոսը նրան ասաց. Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ։ Իսկ նա ասաց՝ ե՛կ։ Եվ Պետրոսը, նավից իջնելով, քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ։ Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. Տե՛ր, փրկի՛ր ինձ։ Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր։ Երբ նրանք նավ մտան, քամին հանդարտվեց։ Նավի վրա եղողները երկրպագեցին նրան ու ասացին. Իսկապես Դու Աստծու Որդին ես։

Հեսու 1 — Աստված երեք անգամ ասում է. «Զորացի՛ր և քաջացի՛ր»։

Այսօր հարցրու ինքդ քեզ. Ի՞նչ վախ է այսօր փորձում ղեկավարել իմ կյանքը։

ձախողման վա՞խ, մերժման վա՞խ, հիվանդության վա՞խ, ֆինանսական խնդիրների վա՞խ, մահվան վա՞խ, ապագայի վա՞խ…

ՀԻՇԻՐ. Վախը միշտ հարցնում է. «Իսկ եթե…» Հավատը պատասխանում է. «Բայց Աստված…»

Եզրափակում

Հոբը մեզ ցույց է տալիս, թե ինչ տեսք ունի վախը։ Հիսուսը մեզ ցույց է տալիս, թե ինչպես հաղթել այն։

Սաղմոս 27.1 — Տերն է իմ լույսն ու իմ փրկությունը. ո՞ւմից պիտի վախենամ։ Տերն է իմ կյանքի ամրոցը. ո՞ւմից պիտի սարսափեմ։

Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում  ինձ այս պատգամի միջոցով։