Աստծու զորությունը և Նրա փրկության երգը
Բանալի խոսք՝ «Ես եմ Տերը՝ քո բժիշկը» (Ելից 15․26)
Ելից 14-ում Իսրայելը կանգնած էր անհնարին իրավիճակի առաջ․ առջևում ծովն էր, հետևում՝ փարավոնի զորքը։ Ժողովուրդն ազատվել էր Եգիպտոսից, բայց դեռ պետք է սովորեր ապրել՝ վստահելով իր Ազատարարին։
- Աստվածաշնչում Աստծու ժողովրդի առաջին միասնական փառաբանության երգը հնչում է Ելից 15-ում։ Փրկված ժողովուրդը դառնում է երգող ժողովուրդ․ նրանք միասին երգում են այն Տիրոջը, ով իրենց անցկացրեց ծովի միջով։
Բանալի հատված՝ Ելից 15․1–21
1 Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը՝ ասելով. Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված. Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։ 2 Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է Եվ իմ փրկությունը եղավ։ Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան. Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։
- Այս խոսքը երեք կարևոր ճշմարտություն է բացահայտում։
Նա իմ զորությունն է
Նա իմ երգն է
Նա իմ փրկությունն է
Նա՛ է իմ Աստվածը
Նա իմ հոր Աստվածն է
3 Տերը հզոր պատերազմող է. Տեր է անունը նրա։ 4 Փարավոնի կառքերն ու նրա զորքերը ծովը գցեց. Նրա ընտիր կառամարտիկներն ընկղմվեցին Կարմիր ծովում։ 5 Անդունդները ծածկեցին նրանց. Նրանք իջան խորքերը, ինչպես քար։
- Այս երկրպագությունը դարձավ օրինակ հաջորդ սերունդների համար․ Աստծու ժողովուրդը սովորեց փառաբանել Տիրոջը հաղթանակից առաջ, պայքարի մեջ և հաղթանակից հետո։
1. Երգի՛ր Նրա փրկության մասին․ հիշիր, թե ով քեզ անցկացրեց ծովի միջով (Ելից 15․1–5):
- Սաղմոս 103-ը կոչ է անում օրհնել Տիրոջը և չմոռանալ Նրա բոլոր բարիքները։ Երբ հիշում ենք Աստծու հավատարմությունը, մեր սրտում նորից ծնվում է գոհություն։
Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։ Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները.
Որ ներում է քո բոլոր մեղքերը,
Որ բժշկում է քո բոլոր ցավերը,
Որ փրկում է քո կյանքն ապականությունից,
Որ պսակում է քեզ շնորհով և գթությամբ,
Որ քեզ միշտ հագեցնում է բարիքներով,
և քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։ (Սաղ.103.1-5)
Հիշի՛ր այն իրավիճակը, որից Տերը քեզ դուրս բերեց։ Պատմի՛ր Նրա հավատարմության մասին։ Քո վկայությունը թող դառնա փառաբանություն։
Մովսեսը երգեց ծովն անցնելուց հետո։ Հովսափատի ժողովուրդը երգեց հաղթանակից առաջ։ Պողոսն ու Շիղան երգեցին կապանքների մեջ։
Մենք Երկրպագության Տունն ենք՝ ճանապարհի յուրաքանչյուր փուլում, որովհետև մեր Տերը հավատարիմ է:
- Երգի հաջորդ հատվածում ժողովուրդը փրկության իրադարձությունից անցնում է Աստծու մեծության ճանաչմանը։
2. Մեծարի՛ր Նրա սրբությունն ու զորությունը․ ճանաչի՛ր Սուրբ Հոգու ներգործությունը։
6 Քո աջ ձեռքը (Հիսուսը), ո՛վ Տեր, փառավորվեց զորությամբ. Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, խորտակեց թշնամուն։ 7 Դու քո փառքի մեծությամբ խորտակում ես քո դեմ վեր կացողներին. Ուղարկում ես քո բարկությունը, և ուտում է հարդի պես։
- Նույն աջը, որ ջախջախում է թշնամուն, պահում է Իր զավակին։ Աստծու զորությունը դրսևորվում է թե՛ մեզ ազատագրելով, թե՛ մեզ հաստատուն պահելով։
8 Քո շնչի (Սուրբ Հոգին) փչելով հավաքվեցին ջրերը, Հեղեղները կանգնեցին դեզի պես, Անդունդները քարացան ծովում։
Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա։ Տերն արևելյան սաստիկ քամիով ամբողջ գիշեր քշեց ծովը և ցամաքեցրեց այն, ու ջրերը ճեղքվեցին (Ելից 14.21):
- Ծննդոցում Աստված փչեց կյանքի շունչը, և մարդը կենդանացավ։ Ելիցում Նրա շունչը բացահայտեց Իր փրկարար զորությունը։ Իսկ հարությունից հետո Հիսուսը փչեց աշակերտների վրա՝ ասելով. “Առե՛ք Սուրբ Հոգին”։
- Մեզ կյանք տվող Աստված նաև մեզ ազատագրող և Իր Հոգով զորացնող Աստվածն է։
9 Թշնամին ասաց. Հալածեմ, հասնեմ, Ավարը բաժանեմ,
անձս հագենա նրանցից, քաշեմ սուրս, ձեռքս հափշտակի նրանց։
Երբ թշնամին հեղեղի պես գա, Տիրոջ Հոգին դրոշ պիտի բարձրացնի նրա դեմ (Եսայի 59.19)
10 Փչեցիր քո քամիով (Հոգու Զորությամբ), ծովը ծածկեց նրանց. Կապարի Երգի կենտրոնական հարցը հնչում է 11-րդ համարում․
Հրաշքի նպատակը միայն մեր վիճակը փոխելը չէ․ դրա միջոցով մենք ավելի խորն ենք ճանաչում Աստծուն։
11 Աստվածների մեջ ո՞վ է քեզ նման, ո՛վ Տեր. Ո՞վ է քեզ նման սրբության մեջ փառավորված սքանչելի օրհնություններով, Հրաշքներ անող։ 12 Մեկնեցիր քո աջ ձեռքը, Երկիրը կուլ տվեց նրանց։
- Հիշեք․ Աղոթքի մեջ ժամանակ հատկացրու Աստծուն մեծարելու համար։ Ասա՛․ «Տե՛ր, Դու սուրբ ես։ Դու զորավոր ես։ Դու հավատարիմ ես։ Ոչ ոք Քեզ նման չէ»։
Մենք Երկրպագության Տունն ենք, որովհետև մեր ուշադրության կենտրոնում Աստծու մեծությունն է։
3. Փառաբանի՛ր՝ վստահելով Նրա առաջնորդությանը․ Քեզ փրկողը քեզ նաև կառաջնորդի։
- Երգը միայն անցյալի հաղթանակի մասին չէ։ Այն նաև նայում է դեպի առաջ։
13 Քո ողորմությամբ առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր. Քո զորությամբ տարար նրանց քո սուրբ բնակարանը։ 14 Ժողովուրդները լսում են և կսարսափեն. Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին։ 15 Այն ժամանակ կտագնապեն Եդովմի իշխանները. Մովաբի զորավորներին դող է բռնելու. Կհալվեն Քանանի բոլոր բնակիչները։ 16 Ահ ու դող կընկնի նրանց վրա. Քո բազկի մեծությունից կսառչեն քարի պես, Մինչև որ անցնի քո ժողովուրդը, ո՛վ Տեր, Մինչև որ անցնի այս ժողովուրդը, որին ստացար։
17-րդ համարում երգն արդեն խոսում է այն վայրի մասին, ուր Աստված պիտի բերի և հաստատի Իր ժողովրդին։
17 Դու կբերես նրանց և կտնկես նրանց քո ժառանգության (Սիոն) սարի վրա, Այն վայրը, որ դու պատրաստեցիր քո բնակության համար, ո՛վ Տեր. Այն սրբարանը, Տե՛ր, որ քո ձեռքերը շինեցին։
- Նրանք դեռ պիտի անցնեին անապատով։ Առջևում լինելու էին ծարավ, դժվարություններ և փորձություններ։ Բայց երգը հայտարարում է․
18 Տերը պիտի թագավորի հավիտյանս հավիտենից, 19 Որովհետև փարավոնի ձիերը նրա կառքերով ու ձիավորներով ծովը մտան, և Տերը ծովի ջրերը թափեց նրանց վրա, բայց Իսրայելի որդիները ցամաքով գնացին ծովի միջով»։
Այնուհետև Մարիամն ու կանայք միանում են փառաբանությանը՝ թմբուկներով ու պարերով։ Ամբողջ ժողովուրդը մասնակցում է Տիրոջ հաղթանակը հռչակելուն։
20 Ահարոնի քույր Մարիամ մարգարեուհին իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք թմբուկներով ու պարերով դուրս եկան նրա ետևից։ 21 Մարիամը երգեց նրանց. Օրհներգե՛ք Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված. Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։
- Հիշեք․ Գուցե դու արդեն տեսել ես Աստծու պատասխանը մի հարցում, բայց դեռ սպասում ես մեկ այլ հարցի լուծմանը։ Թույլ տուր, որ երեկվա հավատարմությունը զորացնի այսօրվա վստահությունդ։
Մենք Երկրպագության Տունն ենք, որովհետև մեր ճանապարհը շարունակվում է Աստծու ներկայության մեջ։
փրկված ժողովրդի պատասխանը երկրպագությունն է․
Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը (Եբրայեցիս 13.15)