Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Մենք Խոսքի Տուն ենք

Խոսքն ու Հոգին գործում են միասին
Բանալի հատված՝ Սաղմոս 107:20

Նա ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց ու ազատեց նրանց կործանումից։

Եսայի 55:11-ում Տերն ասում է.
Այնպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը. այն ապարդյուն չպիտի վերադառնա ինձ մոտ, այլ պիտի կատարի իմ ուզածը և հաջողվի այն բանում, որի համար ես այն ուղարկեցի (շալախ shālaḥ)։

Հովհաննեսը վկայում է, որ Խոսքը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ (Հովհ. 1:14)։

Այն, որ սկզբից էր, որ լսեցինք, որ մեր աչքերով տեսանք, որին նայեցինք, և մեր ձեռքերը շոշափեցին՝ կյանքի Խոսքի մասին (Ա Հովհաննես 1:1)։

  • Այսօր շարունակում ենք այդ միտքը։ Սաղմոսը հայտնում է, թե Աստված ինչպես օգնեց Իրեն աղաղակող մարդկանց․ Նա ուղարկեց Իր Խոսքը և բժշկեց նրանց։

Սամուելն ասաց․ «Խոսի՛ր, Տե՛ր, որովհետև քո ծառան լսում է» (Ա Թագավորաց 3:9–10)։

1. Աստված ուղարկում է Իր Խոսքը՝ Իր նպատակը կատարելու համար։
  • Երեմիայի կյանքում․

Խոսքը հասավ նրան — Երեմիա 1:4։
Աստված Իր խոսքերը դրեց նրա բերանում (Երեմիա 1:9)։
Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա դրանք, և քո խոսքն ինձ համար ցնծությունն ու սրտիս ուրախությունը եղավ… Երեմիա 15:16։

Լսված խոսքը նրանց օգուտ չտվեց, որովհետև լսած խոսքը հավատքի հետ չխառնվեց (Եբրայեցիներին 4:2)։

Իսրայելացիների խնդիրներից մեկն այն էր, որ նրանք հաճախ հավատում էին հրաշքը տեսնելուց հետո, բայց հաջորդ դժվարության ժամանակ կրկին կասկածում էին։ Կարմիր ծովի մոտ նրանք տեսան Աստծո զորությունը և հավատացին Տիրոջը (Ելից 14:31), սակայն Մեռայում նորից տրտնջացին (Ելից 15:24)։

2. Սուրբ Հոգին Խոսքը կյանք է դարձնում մեզ համար։

Հոգին է կենդանացնողը… այն խոսքերը, որ ես ձեզ ասացի, հոգի են և կյանք (Հովհաննես 6:63)։

Ծննդոց 1:2–3-ում Աստծո Հոգին շարժվում էր ջրերի վրա։ Աստված ասաց՝ «Թող լույս լինի», և լույս եղավ։

Սաղմոս 33:6-ը միավորում է այդ երկու պատկերները․

Տիրոջ խոսքով ստեղծվեցին երկինքները, և նրա բերանի շնչով՝ նրանց բոլոր զորքերը։

  • Խոսքն ու Հոգին Եղիայի կյանքում

Կարմեղոս լեռան վրա Եղիան աղոթեց․ Քո խոսքով եմ արել այս բոլոր բաները (Գ Թագավորաց 18:36,):

Պատասխան տուր ինձ ով Տեր… x2

Եվ Տիրոջ կրակն իջավ դեպի ցած, կլանեց ողջակեզը, փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ լափեց։

  • Խոսքն ու Հոգին Եղիսեյի կյանքում 

Երիքովի ջրերի մոտ նա հռչակեց Տիրոջ Խոսքը․ «Այսպես է ասում Տերը․ ես բժշկեցի այս ջրերը»։

  • Խոսքն ու Հոգին Դավթի կյանքում

Տիրոջ Հոգին իմ միջոցով խոսեց, և նրա խոսքն իմ լեզվի վրա էր (Բ Թագ.  23:2)։

  • Եզեկիել 37:4–10-ում այս ճշմարտությունն առանձնապես տեսանելի է։ Մարգարեն կանգնած էր չորացած ոսկորների հովտում։ Աստված նրան պատվիրեց ասել․

Ո՛վ չորացած ոսկորներ, լսե՛ք Տիրոջ խոսքը։

Եվ ինձ ասաց. Մարգարեացի՛ր շնչին, մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, և ասա՛ շնչին. այսպես է ասում Տեր Աստված. չորս հողմերից ե՛կ, ո՛վ շունչ, և փչի՛ր այս սպանվածների վրա, որ կենդանանան (Եզեկիել 37:9)։

  • Ավետարանները մեզ ներկայացնում են Հիսուս Քրիստոսին՝ մարմին դարձած Խոսքին, իսկ Գործք Առաքելոցը ցույց է տալիս, թե ինչպես Սուրբ Հոգու զորությամբ Նրա Խոսքը տարածվեց եկեղեցու միջոցով։

Բայց երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, զորություն կստանաք և իմ վկաները կլինեք (Գործք 1:8)։

Խոսքն ու Հոգին գործում են միասին

Մինչ Պետրոսը դեռ այս խոսքերն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլոր այս խոսքը լսողների վրա (Գործք 10:44)։

Պողոսն ասում է՝ ամբողջ Սուրբ Գիրքն Աստծո շնչով է ներշնչված։

Ամբողջ Գիրքն ԱՍՏՎԱՍԱՇՈԳՆՉ Է և օգտակար՝ ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարությամբ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը կատարյալ լինի, ամեն բարի գործի համար պատրաստված (Բ Տիմ. 3:16–17)։

Պողոսն Ա Թեսաղոնիկեցիներին 1.5-ում ասում է, որ Ավետարանը նրանց հասավ ոչ միայն խոսքով, այլև զորությամբ ու Սուրբ Հոգով։ 

3. Հոգևոր պատերազմն ուղղված է Աստծո Խոսքի դեմ։

Սերմնացանի առակում Հիսուսն ասում է․ Սերմն Աստծո խոսքն է (Ղուկաս 8:11)։

Սատանան գալիս է և խոսքը նրանց սրտից վերցնում, որպեսզի չհավատան ու չփրկվեն (Ղուկաս 8:12)։

Փշերի մեջ սերմանվածները նրանք են, որոնք խոսքը լսում են, բայց աշխարհիս հոգսերն ու հարստության պատրանքը և ուրիշ ցանկությունները ներխուժում են, խոսքը խեղդում և անպտուղ են դարձնում (Մարկոս 4:18-19)։

Հավատքը լսելուց է, իսկ լսելը՝ Աստծո խոսքից (Հռոմեացիներին 10:17)։

Թշնամին ուզում է, որ լսված Խոսքը հավատքի հետ չխառնվի և պտուղ չտա մեր կյանքում։

  • Ինչպե՞ս կիրառենք այս պատգամը մեր կյանքում։
  1. Մնանք Հիսուսի մեջ և Նրա Խոսքը պահենք մեր մեջ։

Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի» (Հովհաննես 15.7)։

  1. Կարդանք, լսենք և պահենք Աստծո Խոսքը։

Երանի՜ նրան, ով կարդում է, և նրանց, ովքեր լսում են այս մարգարեության խոսքերը և պահում են դրա մեջ գրվածները, որովհետև ժամանակը մոտ է (Հայտ. 1.3)։

Երբ շատերն էին հեռանում, Պետրոսը Հիսուսին ասաց․ Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք. դու հավիտենական կյանքի խոսքեր ունես (Հովհաննես 6.68)։

Հայտնության գիրքը բազմիցս կրկնում է․
Ով ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին (Հայտնություն 2:7, 11, 17, 29, 3:6, 13, 22)։

Ուրեմն՝ մենք Խոսքի տուն ենք, երբ Աստվածաշունչը բացվում է, Հիսուսը ճանաչվում է, և մարդիկ հնազանդվում են Աստծո ձայնին։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով