Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Sermons by Pastor Armen Divanyan

Մենք Աղոթքի Տուն ենք

Սուրբ Հոգին տալիս է զանազանություն Բանալի հատված՝ Գ Թագ. 14․1–9, Մատթեոս 21․13 Եսայի 56․7-ում Աստված հայտնում է Իր ցանկությունը․ նրանց իմ սուրբ լեռը կբերեմ և կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ. նրանց ողջակեզներն ու զոհերն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, որովհետև իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար։ Մատթեոս 21․13-ում Հիսուսը հիշեցնում է…

Մենք Խոսքի Տուն ենք

Խոսքն ու Հոգին գործում են միասին Բանալի հատված՝ Սաղմոս 107:20 Նա ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց ու ազատեց նրանց կործանումից։ Եսայի 55:11-ում Տերն ասում է. Այնպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը. այն ապարդյուն չպիտի վերադառնա ինձ մոտ, այլ պիտի կատարի իմ ուզածը և հաջողվի այն բանում, որի համար ես այն ուղարկեցի…

Մենք Բժշկության Տուն ենք

Ես եմ Տերը՝ քո բժիշկը Բանալի հատված՝ Ելից 15․22-27 22 Մովսեսն Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, ու նրանք հասան Սուր կոչված անապատը։ Երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց ջուր չգտան։ «Մովսես — «Նրան ջրից հանեցին, իսկ հետագայում Աստված նրա միջոցով մի ամբողջ ժողովրդի դուրս բերեց ստրկությունից»։ Մանուկ հասակում նրան ջրից հանեցին Մադիամում նա ջրհորի…

Մենք Երկրպագության Տուն ենք

Աստծու զորությունը և Նրա փրկության երգը Բանալի խոսք՝ «Ես եմ Տերը՝ քո բժիշկը» (Ելից 15․26) Ելից 14-ում Իսրայելը կանգնած էր անհնարին իրավիճակի առաջ․ առջևում ծովն էր, հետևում՝ փարավոնի զորքը։ Ժողովուրդն ազատվել էր Եգիպտոսից, բայց դեռ պետք է սովորեր ապրել՝ վստահելով իր Ազատարարին։ Աստվածաշնչում Աստծու ժողովրդի առաջին միասնական փառաբանության երգը հնչում է Ելից 15-ում։ Փրկված ժողովուրդը…

Մենք Աստծո ընտանիքն ենք

Բանալի համարներ. Եփեսացիս 2.18-22 19 Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ՝ 20 առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է. 21 նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսզի Տիրոջով սուրբ տաճար դառնա, 22 որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծու…

Փոխզիջման վտանգը

Բանալի համարներ. Եբրայեցիս 11․24–25 — Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց փարավոնի դստեր որդի կոչվելուց։ Նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ. Ելից 5.1-3 — 1 Եւ հետո Մովսեսն ու Ահարոնը եկան եւ ասեցին փարավոնին. Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. արձակիր իմ ժողովուրդին, որ անապատում ինձ համար տօն կատարեն։ 2 Եւ…

Ավետարանը՝ Արքայության զորությունը

Բանալի համարներ. Մարկոս 1.14-15, Մատթեոս 24․14 Ավետարանն ու ասում. Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու թագավորությունը. ապաշխարե՛ք ու հավատացե՛ք Ավետարանին։ (Մարկոս 1.14-15) Մատթեոս 24․14 — Եվ Արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում՝ որպես վկայություն բոլոր ազգերին, և այն ժամանակ վերջը կգա։ Ապա նրանց ասաց. Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարա՛նը քարոզեք։…

Երկինքը. ՏԵՍԱ… ԼՍԵՑԻ…  Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԵՐԿՆՔՈՒՄ

Բանալի համարներ. Հայտ. 6.9–11 Սիրելի՛ եկեղեցի, նախորդ քարոզում մենք խոսեցինք այն մասին, թե Հովհաննեսն ի՛նչ տեսավ երկնքում, ի՛նչ լսեց և ՈՎՔԵՐ էին երկնքում։ Հայտնություն 7.9 — «Դրանից հետո տեսա, և ահա մի մեծ բազմություն, որին ոչ ոք չէր կարող հաշվել՝ բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից, կանգնած գահի և Գառան առաջ…»։ Քավարանի (Purgatory) և հոգու…

Վախից մինչև Ազատություն

Բանալի խոսք. Հոբ 3.25-26 25 Որովհետև այն երկյուղալի բանից, որ շատ վախենում էի, ինձ պատահեց, և ինչից որ սարսափում էի, ինձ հասավ։  26 Ո՛չ խաղաղություն ունեմ, ո՛չ հանգստություն, ո՛չ էլ հանդարտություն. վրդովումն է եկել։ Անցյալ Կիրակի մենք տեսանք, որ վախը պարզապես զգացմունք չէ, այլ հոգևոր զենք, որը սատանան օգտագործում է մարդուն Աստծուց հեռացնելու համար։ Այսօր…

Ինչպե՞ս Հաղթահարել Վախը

Բանալի խոսք. Հոբ 3.25 Որովհետև այն, ինչից ես ամենից շատ էի վախենում, եկավ ինձ վրա, և այն, ինչից սարսափում էի, պատահեց ինձ։ Վախը սատանայի ամենահին զենքերից մեկն է։ Վախը Իսրայելին հետ պահեց Ավետյաց երկիր մտնելուց։ Վախը ստիպեց Պետրոսին ուրանալ Հիսուսին։ Վախը աշակերտներին փակեց վերնատանը Հիսուսի խաչելությունից հետո։ Այնուամենայնիվ, Հիսուսը կրկին ու կրկին ասում էր. «Մի՛…